Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն

19:02 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում։

Հանրապետության ճանապարհներն անցանելի են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

21:30 26.10.2024

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն Օրբանը հրապարակել է X սոցիալական ցանցում։ «Շնորհավորում եմ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է ավելի լավ իր երկրի համար, և նրանց ձայնն այսօր լսվեց»,- […] ...

Ովքե՞ր են «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստները

21:20 26.10.2024

Ովքե՞ր են «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստները

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է իսպանական ակումբի լեգենդ, արգենտինացի հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն, ով հանդես է եկել 1953-1964 թթ.։ Երկրորդ տեղում «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու (450 գոլ), «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, եռյակը եզրափակել է ֆրանսիացի Զինեդին Զիդանը։ FourFourTwo. «Ռեալի» […] ...

«Վրացական երազանք»-ը տոնել է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը. «Իմեդի»

21:10 26.10.2024

«Վրացական երազանք»-ը տոնել է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը. «Իմեդի»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և կուսակցության ղեկավարության կողմնակիցները տոնել են շաբաթ օրը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակի մասին լուրը։ Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի exit poll-ի համաձայն՝ «Վրացական երազանք»-ը ընտրություններում ստացել է ձայների 56,1%-ը եւ մեծամասնություն ստացել երկրի խորհրդարանում։ Կուսակցության կողմնակիցները, որոնք սպասում էին արդյունքին Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտակայքում, այս տեղեկությունը ողջունել են հաղթական […] ...

Արդեն ֆիկսել ենք 4 գերեզմանոցի ամբողջական ավերում. Հայկուհի Մուրադյանը՝ Արցախում ադրբեջանցիների վանդալիզմների մասին

21:00 26.10.2024

Արդեն ֆիկսել ենք 4 գերեզմանոցի ամբողջական ավերում. Հայկուհի Մուրադյանը՝ Արցախում ադրբեջանցիների վանդալիզմների մասին

2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի […] ...

Ցանկանում ենք «Ինտեր Մայամին» դարձնել աշխարհի լավագույն ակումբներից մեկը. Մեսսի

20:53 26.10.2024

Ցանկանում ենք «Ինտեր Մայամին» դարձնել աշխարհի լավագույն ակումբներից մեկը. Մեսսի

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ «Հուսով եմ` կդառնանք MLS-ի հաղթող ու կնվաճենք տիտղոս։ Դա շատ կարևոր է «Ինտեր Մայամիի» առաջընթացի համար»։ Ցանկանում ենք «Ինտեր Մայամին» դարձնել MLS-ի ու աշխարհի լավագույն ակումբներից մեկը։ Ակումբի ղեկավարներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծել։ Դա նրանց փիլիսոփայությունն […] ...

Ուկրաինայում օտարերկրացիներին թույլ կտան դառնալ Ուկրաինայի ԶՈՒ սպաներ

20:48 26.10.2024

Ուկրաինայում օտարերկրացիներին թույլ կտան դառնալ Ուկրաինայի ԶՈՒ սպաներ

Ուկրաինան օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց թույլ կտա զբաղեցնել բարձրագույն զինվորական պաշտոններ Ուկրաինայի զինված ուժերում, շաբաթ օրը հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Ավելի վաղ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս օտարերկրացիներին սպայական պաշտոններ ստանալ Ուկրաինայի զինված ուժերում։ Օգոստոսի 20-ին Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հայտնել է, […] ...

BACK_TO_TOP