Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+13.09 oC

Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է զոհվել

16:20 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է սպանվել, հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։

«10 սահմանապահի զոհվելուց հետո ՆԳ նախարարը կարգադրել է ոստիկանության հրամանատարներից և ՆԳՆ պաշտոնյաներից կազմված խմբին շտապ հետաքննել դեպքի հանգամանքները»,-հայտնել են ՆԳՆ-ից։

Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանին, հաճախ է հայտնվում իրանական նորություններում՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ահաբեկչության դեմ պայքարող սահմանապահների մահվան հետ: Իրավիճակը սրում են տնտեսական, բնապահպանական և այլ բարդ պայմանները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 26.10.2024

SHANTNEWS

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել

17:52 26.10.2024

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել

ԵՄ-ն Մերձավոր Արևելքի կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու հակամարտության վտանգավոր սրացումից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։ «Ճանաչելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը՝ ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու անվերահսկելի էսկալացիայից, որը չի բխում ոչ մեկի շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

17:42 26.10.2024

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանը դատավճիռ է կայացրել ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև գործի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբը չէր վճարել Մբապեի երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները: Ավելի վաղ նույն LFP-ն ֆրանսիական ակումբին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել, սակայն ՊՍԺ-ի փաստաբանները բողոքարկել էին որոշումը: Այժմ ՊՍԺ-ն չի կարող խուսափել դատավճռից և […] ...

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել դադարեցնել փոխադարձ հարձակումները Մերձավոր Արևելքում

17:37 26.10.2024

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել դադարեցնել փոխադարձ հարձակումները Մերձավոր Արևելքում

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը կոչ են արել Մերձավոր Արևելքի երկրներին զսպվածություն ցուցաբերել և խուսափել միմյանց վրա հարձակումներից, որոնք տարածաշրջանը բերում են տարածաշրջանային պատերազմի շեմին։ Այս մասին երկու պետությունների ղեկավարները հայտարարել են իրենց հեռախոսազրույցի ժամանակ։ Եգիպտոսի և Ֆրանսիայի առաջնորդները «ընդգծել են զսպվածության և փոխադարձ հարձակումների դադարեցման անհրաժեշտությունը, որոնք Մերձավոր Արևելքը […] ...

Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում այրվել է ավտոմեքենա

17:27 26.10.2024

Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ […] ...

Տիգրան Ղազարյանը ևս 1/4 եզրափակչում է. Մ23 ԱԱ

17:22 26.10.2024

Տիգրան Ղազարյանը ևս 1/4 եզրափակչում է. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ, 70 կգ. քաշային Տիգրան Ղազարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը մրցել է ամեիկացի  Ջոն Վիլեյի հետ և հաղթել 5-3 հաշվով: 1/4 եզրափակչում Տիգրանը կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Ելտեմիրովի հետ: ...

BACK_TO_TOP