«Բոլոնիա» – «Միլան» խաղը հետաձգվել է ջրհեղեղի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

«Բոլոնիա» – «Միլան» խաղը հետաձգվել է ջրհեղեղի պատճառով

16:16 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի «Բոլոնիա» – «Միլան» խաղը ջրհեղեղի պատճառով հետաձգվել է, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Բոլոնիա քաղաքում աշխատանքներ են իրականացվում ջրհեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Խաղը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին: Այժմ միայն հայտնի է, որ հանդիպումը տեղի կունենա 2025 թվականին:

Ա սերիայում «Միլանը» 14 միավորով չորրորդն է, «Բոլոնիան»` 9 միավորով 12-րդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն օրինականացրել է օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների դեմ պայքարը

18:15 26.10.2024

Պուտինն օրինականացրել է օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների դեմ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզեցված ռեժիմով ժամանակավոր կացության թույլտվություն (TRP) ստանալ միայն ՌԴ քաղաքացու հետ երեք տարվա ամուսնությունից հետո։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական ինտերնետային պորտալում։ Փոփոխություններ են կատարվում «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» և «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա […] ...

Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Մ23 ԱԱ

18:05 26.10.2024

Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք Մուհամետ Կարավուսին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գրանցվեց 11-8 հաշիվը: Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին: ...

SHANTNEWS

18:00 26.10.2024

SHANTNEWS

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել

17:52 26.10.2024

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել

ԵՄ-ն Մերձավոր Արևելքի կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու հակամարտության վտանգավոր սրացումից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։ «Ճանաչելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը՝ ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու անվերահսկելի էսկալացիայից, որը չի բխում ոչ մեկի շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

17:42 26.10.2024

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանը դատավճիռ է կայացրել ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև գործի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբը չէր վճարել Մբապեի երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները: Ավելի վաղ նույն LFP-ն ֆրանսիական ակումբին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել, սակայն ՊՍԺ-ի փաստաբանները բողոքարկել էին որոշումը: Այժմ ՊՍԺ-ն չի կարող խուսափել դատավճռից և […] ...

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել դադարեցնել փոխադարձ հարձակումները Մերձավոր Արևելքում

17:37 26.10.2024

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել դադարեցնել փոխադարձ հարձակումները Մերձավոր Արևելքում

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը կոչ են արել Մերձավոր Արևելքի երկրներին զսպվածություն ցուցաբերել և խուսափել միմյանց վրա հարձակումներից, որոնք տարածաշրջանը բերում են տարածաշրջանային պատերազմի շեմին։ Այս մասին երկու պետությունների ղեկավարները հայտարարել են իրենց հեռախոսազրույցի ժամանակ։ Եգիպտոսի և Ֆրանսիայի առաջնորդները «ընդգծել են զսպվածության և փոխադարձ հարձակումների դադարեցման անհրաժեշտությունը, որոնք Մերձավոր Արևելքը […] ...

BACK_TO_TOP