Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:55 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանի սեյսմոլոգները 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ գտնվող Ակսու շրջանում։ Օջախը 10 կմ խորության վրա է։

Մոտ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում այրվել է ավտոմեքենա

17:27 26.10.2024

Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ […] ...

Տիգրան Ղազարյանը ևս 1/4 եզրափակչում է. Մ23 ԱԱ

17:22 26.10.2024

Տիգրան Ղազարյանը ևս 1/4 եզրափակչում է. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ, 70 կգ. քաշային Տիգրան Ղազարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը մրցել է ամեիկացի  Ջոն Վիլեյի հետ և հաղթել 5-3 հաշվով: 1/4 եզրափակչում Տիգրանը կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Ելտեմիրովի հետ: ...

Վանաձորի ինֆեկցիոնը՝ նոր ու ժամանակակից կենտրոնում

17:16 26.10.2024

Վանաձորի ինֆեկցիոնը՝ նոր ու ժամանակակից կենտրոնում

Վանաձորի ինֆեկցիոնը՝ նոր ու ժամանակակից կենտրոնում. ԲԿ-ին կից շենքի կառուցման աշխատանքներն ամփոփման փուլում են, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Բուժառուները կստանան որակյալ ծառայություն, հարմարավետ պայմաններում: Շինարարության համար ներդրումը կազմել է մոտ 930 միլիոն դրամ: Եվս 170 միլիոն դրամ է հատկացվել կահավորման համար: Վանաձորի բժշկական կենտոնի նոր Ինֆեկցիոն բաժանմունքը կգործի 2025-ի տարեսկզբից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը հայտարարել է իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

17:10 26.10.2024

Իրանը հայտարարել է իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

Իրանի զինված ուժերը խոցել են իսրայելական կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր՝ հետ մղելով հրեական պետության հարձակումը Իսլամական Հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեւանդը։ «Մենք պետք է հպարտանանք երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորությամբ: Չնայած այն հանգամանքին, որ Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայելը) օգտագործել է մի քանի […] ...

«Բորուսիան» առանց Ռանոսի ոչ-ոքի է խաղացել

17:00 26.10.2024

«Բորուսիան» առանց Ռանոսի ոչ-ոքի է խաղացել

«Մայնց» – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» խաղով մեկնարկել է Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրը: Գրանցվել է 1-1 հաշիվը: 55-րդ րոպեին հյուրերից սեփական դարպասը գրավել է ավստրիացի պաշտպան Շտեֆան Լայները, երկու րոպե անց հաշիվը հավասարեցրել է Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմ Կլյանդինսթը: «Բորուսիայի» հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չեկավ: «Բորուսիան» 10 միավորով 9-րդն է […] ...

Վրաստանում 15։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս

16:53 26.10.2024

Վրաստանում 15։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 454 հազար 837 ընտրող, որը կազմում է ընտրողների 41,62 տոկոսը: Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում:   ...

BACK_TO_TOP