SHANTNEWS – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

SHANTNEWS

15:00 26.10.2024

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

17:10 26.10.2024

Իրանը հայտարարել է իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

Իրանի զինված ուժերը խոցել են իսրայելական կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր՝ հետ մղելով հրեական պետության հարձակումը Իսլամական Հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեւանդը։ «Մենք պետք է հպարտանանք երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորությամբ: Չնայած այն հանգամանքին, որ Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայելը) օգտագործել է մի քանի […] ...

«Բորուսիան» առանց Ռանոսի ոչ-ոքի է խաղացել

17:00 26.10.2024

«Բորուսիան» առանց Ռանոսի ոչ-ոքի է խաղացել

«Մայնց» – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» խաղով մեկնարկել է Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրը: Գրանցվել է 1-1 հաշիվը: 55-րդ րոպեին հյուրերից սեփական դարպասը գրավել է ավստրիացի պաշտպան Շտեֆան Լայները, երկու րոպե անց հաշիվը հավասարեցրել է Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմ Կլյանդինսթը: «Բորուսիայի» հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չեկավ: «Բորուսիան» 10 միավորով 9-րդն է […] ...

Վրաստանում 15։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս

16:53 26.10.2024

Վրաստանում 15։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 454 հազար 837 ընտրող, որը կազմում է ընտրողների 41,62 տոկոսը: Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում:   ...

Թրամփը հորդորել է Հարրիսին IQ թեստ հանձնել

16:46 26.10.2024

Թրամփը հորդորել է Հարրիսին IQ թեստ հանձնել

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։ «Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է, նա ունի շատ ցածր IQ: Ես կողմ եմ այսպիսի թեստերին: Նախագահի թեկնածու առաջադրվողը պետք է թեստ հանձնի: Նրանք ասում են, որ դա հակասահմանադրական է, բայց ես կարծում եմ, որ […] ...

Լևիկ Միքայելյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար. Մ23 ԱԱ

16:38 26.10.2024

Լևիկ Միքայելյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-3 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկոլաս Բուզակիսին, այնուհետև 7-1 հաշվով՝ թուրք Էմրե Քուրալին, սակայն քառորդ եզրափակչում 0-11 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին, որը հետագայում դուրս էր եկել […] ...

Շոլցը կոչ է արել Իրանին չպատասխանել Իսրայելի հարձակմանը

16:28 26.10.2024

Շոլցը կոչ է արել Իրանին չպատասխանել Իսրայելի հարձակմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իրանին չպատասխանել Իսրայելի գիշերվա հարձակմանը, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրումը։ «Այսօր Իսրայելի կառավարությունը մեզ տեղեկացրեց, որ ճշգրիտ և նպատակային հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակման: Փորձ է արվել նվազագույնի հասցնել մարդկային կորուստները: Սա հնարավորություն է տալիս խուսափել հետագա էսկալացիայից։ Իմ […] ...

BACK_TO_TOP