Արդեն ֆիկսել ենք 4 գերեզմանոցի ամբողջական ավերում. Հայկուհի Մուրադյանը՝ Արցախում ադրբեջանցիների վանդալիզմների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+5.09 oC

Արդեն ֆիկսել ենք 4 գերեզմանոցի ամբողջական ավերում. Հայկուհի Մուրադյանը՝ Արցախում ադրբեջանցիների վանդալիզմների մասին

21:00 26.10.2024

2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Հայկուհի Մուրադյանի հետ:

Ինչպե՞ս է Monument Watch-ը Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնում ուղիղ հասանելիության բացակայության պայմաններում, ի՞նչ վիճակագրություն կա Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և բռնազավթման մասին, ինչպե՞ս են այդ փաստերին արձագանքում միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և ո՞րն է դրա արդյունքը: Այս հարցերին է պատասխանել մշակութաբան Հայկուհի Մուրադյանը, նաև խոսել քաղաքացիական գերեզմանոցների ոչնչացման կամ վանդալիզմի դրսևորումների մասին:

«Արդեն ֆիկսել ենք 4 գերեզմանոցի ամբողջական ավերում՝ շինարարական աշխատանքների քողի ներքո: Նույն տրամաբանությամբ են ոչնչացվում Ջուղայի խաչքարերը: Չկան գերեղմանոցներ՝ չկա հայկական հետք: Օրինակ՝ Շուշիի Հին Ղազանչեցոց գերեզմանոցը, Մեծ Թաղեր գերեզմանոցը, Սզնախի գերեզմանոցը, ամբողջությամբ ոչնչացվել են»,- նշել է Հայկուհի Մուրադյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 26.10.2024

SHANTNEWS

Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է

21:55 26.10.2024

Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված զինվորականների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ երեկոյան հարվածի ժամանակ վիրավորված երկու իրանցի զինվոր մահացել են։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են «Հըզբոլլահի» մոտ 130 հրթիռային կայանք

21:50 26.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են «Հըզբոլլահի» մոտ 130 հրթիռային կայանք

Անցած շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում ոչնչացրել են շուրջ 130 հրթիռային կայանք, որոնք օգտագործվել են շիական «Հըզբոլլահի» ստորաբաժանումների կողմից։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին հնարավոր է եղել արագ գտնել և ոչնչացնել այն կայանքը, որով հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող Մաջդ ալ-Կրում գյուղի ուղղությամբ, որտեղ հրետակոծության հետևանքով զոհվել […] ...

Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

21:45 26.10.2024

Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյի» մասին, նաև անդրադարձել մրցակցի նախկին և ներկայիս մարզիչներին: «Նրանք խաղի շատ հստակ ծրագիր ունեն: Պետք է լավ պատրաստվենք հանդիպմանը: Նրանք իսկապես լավ են գործում, դժվար է «Էլ կլասիկոյում» ֆավորիտ նշել: Կլինեն պահեր, երբ մենք կվերահսկենք խաղի ընթացքը, իսկ երբ նրանք […] ...

Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը. «Մայր Հայաստանի» բնորդուհի

21:40 26.10.2024

Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը. «Մայր Հայաստանի» բնորդուհի

Գենյա Մուրադյանը 18 տարեկան էր, երբ քանդակագործ Արա Հարությունյանն առաջարկեց դառնալ «Մայր Հայաստան» քանդակի բնորդուհին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

21:30 26.10.2024

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն Օրբանը հրապարակել է X սոցիալական ցանցում։ «Շնորհավորում եմ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է ավելի լավ իր երկրի համար, և նրանց ձայնն այսօր լսվեց»,- […] ...

BACK_TO_TOP