Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան

13:34 26.10.2024

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուշադրություն

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի և «Ռեալի» միջև փոխադարձ հետաքրքրություն կա․ Sky Sports

15:06 26.10.2024

Հոլանդի և «Ռեալի» միջև փոխադարձ հետաքրքրություն կա․ Sky Sports

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար գրավիչ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը: «Ռեալը» նույնպես հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Կողմերի միջև եղած փոխադարձ հետաքրքրությունը կարող է հետագայում հեշտացնել բանակցային գործընթացը: Նորվեգացու գործող պայմանագրում հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները պատրաստ են հաջորդ տարվա ամռանը վճարել այդ գումարը: Էրլինգ […] ...

SHANTNEWS

15:00 26.10.2024

SHANTNEWS

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:55 26.10.2024

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի սեյսմոլոգները 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ գտնվող Ակսու շրջանում։ Օջախը 10 կմ խորության վրա է։ Մոտ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...

Ստամբուլում հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վրա

14:49 26.10.2024

Ստամբուլում հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վրա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակման են ենթարկվել Ստամբուլում, հայտնում է Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել «Ֆեներբահչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» Եվրոպա լիգայի երրորդ տուրի խաղից առաջ: Թուրքական ակումբի ուլտրասի շուրջ 50 ներկայացուցիչ հարձակվել է հյուրերի մի քանի երկրպագուի վրա: «Ֆեներբահչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ տանտերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարմիր […] ...

Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում

14:43 26.10.2024

Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում

Վրաստանի Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։ «Այստեղ սարսափելի է, […] ...

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

14:35 26.10.2024

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել […] ...

BACK_TO_TOP