Իրանում իսրայելական հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+16.09 oC

Իրանում իսրայելական հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել

13:17 26.10.2024

Իրանի տարածքին իսրայելական հարվածի հետևանքով շաբաթ գիշերը սպանվել է իրանական բանակի երկու անդամ, հայտնում է Իսլամական Հանրապետության բանակը, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ գիշեր հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:30 26.10.2024

Վինիսիուսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հիմնական փուլի երրորդ տուրի տնային խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, «Ռեալը» կամային հաղթանակի էր հասել 5-2 հաշվով: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի […] ...

Փոթիի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ է մահացել

15:22 26.10.2024

Փոթիի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ է մահացել

Փոթիի 15-րդ ընտրատեղամասում մահացել է ԿԸՀ-ի 45-ամյա անդամը: Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամն ընտրատեղամասում իրեն վատ է զգացել, տեղամաս ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում: ...

Երևանում 24-ամյա վարորդը «Tesla»-ով Հանրապետության հրապարակի մոտ կոտրել է աղբամաններն ու նստարանը և հայտնվել կանաչ գազոնում

15:14 26.10.2024

Երևանում 24-ամյա վարորդը «Tesla»-ով Հանրապետության հրապարակի մոտ կոտրել է աղբամաններն ու նստարանը և հայտնվել կանաչ գազոնում

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Ավագյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 աղբամանի, ապա նստարանին և հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է […] ...

Հոլանդի և «Ռեալի» միջև փոխադարձ հետաքրքրություն կա․ Sky Sports

15:06 26.10.2024

Հոլանդի և «Ռեալի» միջև փոխադարձ հետաքրքրություն կա․ Sky Sports

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար գրավիչ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը: «Ռեալը» նույնպես հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Կողմերի միջև եղած փոխադարձ հետաքրքրությունը կարող է հետագայում հեշտացնել բանակցային գործընթացը: Նորվեգացու գործող պայմանագրում հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները պատրաստ են հաջորդ տարվա ամռանը վճարել այդ գումարը: Էրլինգ […] ...

SHANTNEWS

15:00 26.10.2024

SHANTNEWS

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:55 26.10.2024

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի սեյսմոլոգները 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ գտնվող Ակսու շրջանում։ Օջախը 10 կմ խորության վրա է։ Մոտ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...

BACK_TO_TOP