Հնդկացիների համար գիշերօթիկ դպրոցի քաղաքականությունը և դրա պատճառած ցավը հավերժ բիծ կմնան ամերիկյան պատմության մեջ․ Բայդեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Հնդկացիների համար գիշերօթիկ դպրոցի քաղաքականությունը և դրա պատճառած ցավը հավերժ բիծ կմնան ամերիկյան պատմության մեջ․ Բայդեն

12:49 26.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթ ունենալով Արիզոնայում ԱՄՆ-ի բնիկ բնակչության ներկայացուցիչների առաջ պաշտոնապես ներողություն է խնդրել հնդկացի երեխաների նկատմամբ դաշնային գիշերօթիկ դպրոցներում ամերիկյան իշխանությունների դերի համար, որտեղ նրանց տեղավորել են 1819-ից 1969 թվականներին:

Հուլիսին ԱՄՆ Ներքին գործերի նախարարությունը զեկույց է հրապարակել, որում հաստատվել է, որ առնվազն 973 հնդկացի երեխաներ մահացել են այն հաստատություններում, որտեղ նրանց բռնի տեղավորել են մշակութային ձուլման ծրագրի շրջանակներում: Առնվազն 18 000 երեխայի, որոնցից ոմանք եղել են ընդամենը 4 տարեկան, խլել են ծնողներից և ստիպել հաճախել դպրոց։

«Դաշնային կառավարությունը մինչ օրս երբեք, երբևէ պաշտոնապես ներողություն չի խնդրել տեղի ունեցածի համար: Ես պաշտոնապես ներողություն եմ խնդրում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ մեր արածի համար։ Սա վաղուց, շատ վաղուց էր հասունացել: Անկեղծ ասած, ոչ մի արդարացում չկա, որ այս ներողությունը հնչում է 50 տարի անց։ Գիշերօթիկ դպրոցի քաղաքականությունը և դրա պատճառած ցավը հավերժ բիծ կմնան ամերիկյան պատմության մեջ»,- ասել է Բայդենը:

Ինչպես նշել է The Washington Post-ը, սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը ներողություն է խնդրում Հյուսիսային Ամերիկայի բնիկ երեխաների նկատմամբ կառավարության քաղաքականության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի և «Ռեալի» միջև փոխադարձ հետաքրքրություն կա․ Sky Sports

15:06 26.10.2024

Հոլանդի և «Ռեալի» միջև փոխադարձ հետաքրքրություն կա․ Sky Sports

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար գրավիչ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը: «Ռեալը» նույնպես հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Կողմերի միջև եղած փոխադարձ հետաքրքրությունը կարող է հետագայում հեշտացնել բանակցային գործընթացը: Նորվեգացու գործող պայմանագրում հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները պատրաստ են հաջորդ տարվա ամռանը վճարել այդ գումարը: Էրլինգ […] ...

SHANTNEWS

15:00 26.10.2024

SHANTNEWS

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:55 26.10.2024

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի սեյսմոլոգները 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ գտնվող Ակսու շրջանում։ Օջախը 10 կմ խորության վրա է։ Մոտ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...

Ստամբուլում հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վրա

14:49 26.10.2024

Ստամբուլում հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վրա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակման են ենթարկվել Ստամբուլում, հայտնում է Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել «Ֆեներբահչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» Եվրոպա լիգայի երրորդ տուրի խաղից առաջ: Թուրքական ակումբի ուլտրասի շուրջ 50 ներկայացուցիչ հարձակվել է հյուրերի մի քանի երկրպագուի վրա: «Ֆեներբահչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ տանտերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարմիր […] ...

Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում

14:43 26.10.2024

Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում

Վրաստանի Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։ «Այստեղ սարսափելի է, […] ...

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

14:35 26.10.2024

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել […] ...

BACK_TO_TOP