Աշխատանքային այց Շիրակի մարզ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և ձեռնարկված քայլերին տեղում ծանոթանալու նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

Աշխատանքային այց Շիրակի մարզ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և ձեռնարկված քայլերին տեղում ծանոթանալու նպատակով

10:53 26.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը աշխատանքային այց են կատարել Շիրակի մարզ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և ձեռնարկված քայլերին տեղում ծանոթանալու նպատակով։

Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես՝ Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։

Մարզպետի տեղակալները նշել են, որ Շիրակի մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում աջակցում է համայնքներին Էկոնոմիկայի նախարարության կողմից պայքարի միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը։

Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մարզի շուրջ 18000 հա ինչպես վարելահողերում, այնպես էլ չմշակվող հողատեսքերում իրականացվում են մոնիթորինգի աշխատանքներ։ Սեպտեմբերին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հիման վրա մարզին անհատույց տրամադրվել է 1 տոննա քանակությամբ մկնասպան թունանյութ բարձր և միջին վարակված հողատեսքերում միջոցառում իրականացնելու համար։ ՊՈԱԿ-ի մարզային ագրոնոմների կողմից իրականացվում են տեղերում գրավչանյութ պատրաստելու աշխատանքներ, ինչպես նաև տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն։

Միաժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է՝ խիստ կարևոր է աշնանը մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների միաժամանակյա և ճիշտ ժամկետներում իրականացումը՝ գարնանը կրծողների ավելի մեծ արեալներով բռնկումներից խուսափելու համար։ Բարձր արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել թունանյութի և գրավչանյութի սահմանված չափաքանակները։ Համայնքներում, բնակավայրերում պայքարի աշխատանքներն իրականացնել միաժամանակյա՝ բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով։ Թունավորված գրավչանյութի պատրաստման ընթացքում անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, ռետինե ձեռնոցներ, ակնոցներ, շնչադիմակ։ Գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բեռնատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին

14:10 26.10.2024

Երևանում բեռնատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից […] ...

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի հարձակումը

14:05 26.10.2024

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի հարձակումը

Թեհրանն իրեն «իրավունք և պարտավորություն» է վերապահում պաշտպանվելու այլ երկրների «ագրեսիվ գործողություններից»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական տարածքին Իսրայելի հարվածների ֆոնին։ «Ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի իրավասու մարմինները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք […] ...

Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ

13:55 26.10.2024

Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ […] ...

Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի

13:48 26.10.2024

Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երկու ամսվա ընդմիջումից հետո հերթական ընկերական խաղերը կանցկացնի: Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում կընդունի Բրունեի հավաքականին, իսկ չորս օր անց Վոլգոգրադում՝ Սիրիայի ազգային թիմին: Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

13:42 26.10.2024

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:13-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի […] ...

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան

13:34 26.10.2024

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […] ...

BACK_TO_TOP