Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

10:39 26.10.2024

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ 08։00-ին բացվել են երկրի բոլոր 3 048 ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։

Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ Խորհրդարանում տեղի համար պայքարում է  18 կուսակցություն։ Խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնք կստանան ձայների առնվազն 5 տոկոսը։

Քվեարկությանը կարող են մասնակցել Վրաստանի 3 017 837 չափահաս քաղաքացիներ։ Երկրի սահմաններից դուրս՝ 42 երկրի 53 քաղաքների 67 տեղամասերում քվեարկությանը կմասնակցի 95 910 ընտրող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ

13:55 26.10.2024

Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ […] ...

Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի

13:48 26.10.2024

Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երկու ամսվա ընդմիջումից հետո հերթական ընկերական խաղերը կանցկացնի: Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում կընդունի Բրունեի հավաքականին, իսկ չորս օր անց Վոլգոգրադում՝ Սիրիայի ազգային թիմին: Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

13:42 26.10.2024

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:13-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի […] ...

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան

13:34 26.10.2024

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […] ...

Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

13:26 26.10.2024

Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու […] ...

Իրանում իսրայելական հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել

13:17 26.10.2024

Իրանում իսրայելական հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել

Իրանի տարածքին իսրայելական հարվածի հետևանքով շաբաթ գիշերը սպանվել է իրանական բանակի երկու անդամ, հայտնում է Իսլամական Հանրապետության բանակը, փոխանցում է Tasnim գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ գիշեր հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի […] ...

BACK_TO_TOP