11:12 26.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց իրազեկում է Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման կարգավորումների մասին։
Հայաստանի սահմանը հատելիս, եթե քաղաքացին ունի հայտարարագրման ենթակա ապրանքներ կամ վստահ չէ, որ ապրանքները ենթակա չեն հայտարարագրման, ապա անհրաժեշտ է ընտրել կարմիր ուղին, լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիրը և ներկայացնել մաքսային ծառայողին։ Իսկ կանաչ ուղին կարելի է ընտրել և հատել սահմանը՝ ապրանքներն առանց գրավոր հայտարարագրելու, եթե ուղեկցվող ուղեբեռում չկան պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքներ։
Պարտադիր հայտարարագրման ենթակա են անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ փոխադրողի կողմից, այն ապրանքները որոնց նկատմամբ ենթակա են պահպանման արգելքներ ու սահմանափակումներ կամ որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման և այլն։
Սահմանով տեղափոխվող դրամական գործիքները (բացառությամբ՝ ճանապարհային չեկերի), անկախ մեծությունից, ևս ենթակա են հայտարարագրման, իսկ կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը պետք է հայտարարագրել, եթե դրանց ընդհանուր գումարը գերազանցում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։
Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները, որոնք սահմանը հատելու պահին Հայաստանի սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունեն տիրապետման օգտագործման, և (կամ) տնօրինման իրավունք։
14:17 26.10.2024
Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ14:05 26.10.2024
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի հարձակումը13:48 26.10.2024
Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի13:17 26.10.2024
Իրանում իսրայելական հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել13:00 26.10.2024
Չինական մասնավոր ընկերությունը զբոսաշրջիկներին տիեզերք կտանի12:44 26.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին12:32 26.10.2024
Վատիկանի նախկին դեսպանը Հարիսի օգտին քվեարկելը մեղք է համարել11:54 26.10.2024
Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Եվրախորհրդարանի նախագահին11:47 26.10.2024
«Մանչեսթեր Սիթին» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում11:17 26.10.2024
Մանչինին հեռացվել է Սաուդյան Արաբիայի հավաքականից11:12 26.10.2024
Ինչ պետք է իմանալ անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելիս11:05 26.10.2024
Իսրայելը նախապես զգուշացրել է Իրանին հարձակման մասին․ ԶԼՄ-ներ10:39 26.10.2024
Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները10:13 26.10.2024
ՃՏՊ Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա10:00 26.10.2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են21:50 25.10.2024
Օվեչկինը թարմացրել է ռեկորդը21:30 25.10.2024
Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած21:22 25.10.2024
Դանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի19:45 25.10.2024
3 հայազգի շախմատիստներ մասնակցել են ԱՄՆ-ի առաջնությանը19:40 25.10.2024
Կուբան միացել է BRICS-ին որպես գործընկեր երկիր19:00 25.10.2024
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան18:53 25.10.2024
Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ18:47 25.10.2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ18:12 25.10.2024
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել երիտասարդական ԱԱ-ում17:33 25.10.2024
Նարեկ Հարությունյանը ևս 1/4 եզրափակչում է․ Մ23 ԱԱ17:14 25.10.2024
Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով14:10 26.10.2024
Երևանում բեռնատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնինԱյսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից […] ...
14:05 26.10.2024
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի հարձակումըԹեհրանն իրեն «իրավունք և պարտավորություն» է վերապահում պաշտպանվելու այլ երկրների «ագրեսիվ գործողություններից»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական տարածքին Իսրայելի հարվածների ֆոնին։ «Ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի իրավասու մարմինները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք […] ...
13:55 26.10.2024
Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ […] ...
13:48 26.10.2024
Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնիՖուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երկու ամսվա ընդմիջումից հետո հերթական ընկերական խաղերը կանցկացնի: Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում կընդունի Բրունեի հավաքականին, իսկ չորս օր անց Վոլգոգրադում՝ Սիրիայի ազգային թիմին: Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: ...
13:42 26.10.2024
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածումՀոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:13-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի […] ...
13:34 26.10.2024
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճանՀանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […] ...