Իրանից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ. պետությանը պատճառված 103 մլն դրամ վնասը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+9.09 oC

Իրանից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ. պետությանը պատճառված 103 մլն դրամ վնասը վերականգնվել է

18:06 25.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103.261.200 ՀՀ դրամ մաքսային վճարներ, որից 40.761.000 ՀՀ դրամը՝ մաքսատուրք, իսկ 62.500.200 ՀՀ դրամը՝ ԱԱՀ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը:

Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

21:07 25.10.2024

«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

«Շանթ ռեզիդենս». նոր բնակելի թաղամաս՝ մայրաքաղաքի ամենահարուստ ենթակառուցվածքներով շրջանում: Բնակելի այս համալիրն ունի լավագույն պայմաններն ու գնային լավագույն առաջարկները, որոնք այսօր ներկայացվել են նաև «Տուն էքսպո 2024» միջազգային ցուցահանդեսում:   ...

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստ․ Անրի

21:03 25.10.2024

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստ․ Անրի

Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ գրանցած ոչ-ոքին (1-1)։ «Մբապեի հեռանալուց հետո նրանք ասում էին, թե ավելի կայուն և համախմբված են դարձել։ Սկզբում դա աշխատում էր. ՊՍԺ-ն նման էր թիմի։ Նման խաղերում Կիլիանը կարող էր բեկել հանդիպման […] ...

Սերբիան շուտով կվերաբացի իր դեսպանատունը Կիևում

20:55 25.10.2024

Սերբիան շուտով կվերաբացի իր դեսպանատունը Կիևում

Ուկրաինայում Սերբիայի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը 2022 թվականի մարտին «անվտանգության նկատառումներով» դիվանագետների տարհանումից հետո։ Դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմանը ներկա կլինի Բալկանյան հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես քննարկել եմ աշխարհաքաղաքական իրավիճակը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, նրան տեղեկացրել եմ Սերբիայի քաղաքականության մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և […] ...

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի արդյունքները

20:45 25.10.2024

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է հոկտեմբերի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր ԵՄ-ին անդամակցելուն։ Այս որոշումն ընդունվել է ԿԸՀ մամուլի ծառայության հեռարձակած խորհրդակցության ժամանակ։ Սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը բավարարել է անհրաժեշտ պայմանները․ կողմ է քվեարկել 739.155 քվեաթերթիկ, ընդհանուր առմամբ, վավեր է ճանաչվել 1.488.874 քվեաթերթիկ: Այն ընդունվել է միաձայն։ Բանաձեւը կուղարկվի Սահմանադրական […] ...

Ես խմիչքների սիրահար չեմ․ Սպերցյան

20:35 25.10.2024

Ես խմիչքների սիրահար չեմ․ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է հանդիպումներից հետո վերաբերվում գարեջրի օգտագործմանը: «Գարեջո՞ւր հանդիպումից հետո: Ընդհանուր առմամբ, եթե թիմով հավաքվում ենք և մարզչական կազմը թույլ է տալիս, ապա ինչու ոչ: Ես խմիչքների սիրահար չեմ, հատկապես՝ թունդ ալկոհոլի, բայց երբ թիմով հավաքվում ենք, մեկ բաժակ գարեջրից կամ գինուց չեմ հրաժարվում»,- […] ...

Հաքան Ֆիդանը կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին

20:26 25.10.2024

Հաքան Ֆիդանը կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին

Նոյեմբերի 2-3-ը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ջիբութիում կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության նախարարների մակարդակով կայանալիք երրորդ համաժողովին։ Նշվում է, որ համաժողովին կմասնակցի 14 աֆրիկյան երկիր, այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Կոնֆերանսի ավարտին կընդունվի երկու փաստատթուղթ՝ համատեղ հայտարարություն և 2022-2024թթ.-ի համատեղ իրականացման զեկույց։ Համատեղ հայտարարության մեջ կարձանագրվի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության չորրորդ գագաթնաժողովին տանող գործընթացում տարբեր ասպեկտներով Թուրքիա-Աֆրիկա հարաբերությունների հետագա […] ...

BACK_TO_TOP