ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը այցելել են Սյունիքի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
-0.91 oC

ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը այցելել են Սյունիքի մարզ

17:38 25.10.2024

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզում էին։ Նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի՝ Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում։ Նա շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, խոսել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների և դրանք հետևողականորեն իրականացնելու մասին։

Քննարկվել են նաև մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները հայտարարել են Իսրայելի թիրախների վրա նոր հարձակումների մասին

21:24 03.12.2024

Հութիները հայտարարել են Իսրայելի թիրախների վրա նոր հարձակումների մասին

Հութի ապստամբները հայտարարել են, որ իրանամետ զինյալների «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման հետ միասին նոր հարձակումներ են իրականացրել իսրայելական օբյեկտների վրա: «Վերջին 48 ժամվա ընթացքում Եմենի զինված ուժերը Իրաքի իսլամական դիմադրության» հետ միասին երեք ռազմական գործողություններ են իրականացրել իսրայելական թշնամու դեմ»,-սոցցանցում ասել է Հութիի խոսնակ Յահյա Սարին և բոլոր երեք գործողություններն անվանել հաջողված: Մասնավորապես, Սարիի խոսքով, […] ...

Վթարի հետևանքով այսօր՝ ժամը 17:55-ից հոսանքազրկվել են Երևան քաղաքի մի քանի վարչական շրջանների մի շարք թաղամասեր

21:16 03.12.2024

Վթարի հետևանքով այսօր՝ ժամը 17:55-ից հոսանքազրկվել են Երևան քաղաքի մի քանի վարչական շրջանների մի շարք թաղամասեր

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: ...

Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

21:00 03.12.2024

Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր», տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի […] ...

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

20:48 03.12.2024

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ: Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի […] ...

Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունում

20:42 03.12.2024

Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունում

ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ դառնա հակամարտության մասնակից և մտնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում առանցքային […] ...

Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքը

20:30 03.12.2024

Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքը

Զինվորականները լքել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Diet-ի խոսնակ Վու Վոն Սիկին։ Ավելի վաղ խորհրդարանը քվեարկել էր նախագահի կողմից սահմանած ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Ռազմական դրությունն արգելում է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական զորքերը մաքրելու […] ...

BACK_TO_TOP