16:48 25.10.2024
Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների և ձեռնարկված քայլերի մասին տեղում ծանոթանալու նպատակով՝ նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում են եղել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես եղել են Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։
Մարզպետի տեղակալները Մուշեղ Մուրադյանի անունից նշել են, որ մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում աջակցում է համայնքներին Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պայքարի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու առումով։
Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մարզի շուրջ 18000 հա ինչպես վարելահողերում, այնպես էլ չմշակվող հողատեսքերում իրականացվում են մոնիթորինգի աշխատանքներ։ Սեպտեմբերին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հիման վրա մարզին անհատույց տրամադրվել է 1 տոննա քանակությամբ մկնասպան թունանյութ բարձր և միջին վարակված հողատեսքերում միջոցառում իրականացնելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ագրոնոմների կողմից իրականացվում է տեղերում գրավչանյութ պատրաստելու աշխատանքներ, ինչպես նաև տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է՝ խիստ կարևոր է աշնանը մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների միաժամանակյա և ճիշտ ժամկետներում իրականացումը՝ գարնանը կրծողների ավելի մեծ արեալներով բռնկումներից խուսափելու համար։
Բարձր արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել թունանյութի և գրավչանյութի սահմանված չափաքանակները։
Համայնքներում, բնակավայրերում պայքարի աշխատանքներն իրականացնել միաժամանակյա՝ բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով։
Թունավորված գրավչանյութի պատրաստման ընթացքում անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, ռետինե ձեռնոցներ, ակնոցներ, շնչադիմակ։
Գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։
19:00 25.10.2024
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան18:53 25.10.2024
Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ18:47 25.10.2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ18:12 25.10.2024
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել երիտասարդական ԱԱ-ում17:33 25.10.2024
Նարեկ Հարությունյանը ևս 1/4 եզրափակչում է․ Մ23 ԱԱ17:14 25.10.2024
Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով16:24 25.10.2024
Կայացել է Հայաստանում ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը15:54 25.10.2024
Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից14:11 25.10.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների13:16 25.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ը13:11 25.10.2024
ԲՏԱ նախարարությունում ընդունել են Գանայի դեսպանին13:01 25.10.2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:49 25.10.2024
Լիբանանը Իսրայելի ուղղությամբ հինգ հրթիռ է արձակել12:28 25.10.2024
Համերգ՝ երգեհոնային միջազգային փառատոնի շրջանակում12:07 25.10.2024
Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68500 տուփ ծխախոտ11:54 25.10.2024
Քարաթափում Լծեն-Տաթև ավտոճանապարհին10:39 25.10.2024
Կազմակերպվել է ճանաչողական այց դեպի Հայաստան10:20 25.10.2024
Հարավային Կորեայի ամերիկյան ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել19:17 25.10.2024
Գերմանիայի նախագահը հայտարարել է Աֆրիկայի հետ համագործակցությունն ամրապնդելու երկրի մտադրության մասինԳերմանիան մտադիր է խորացնել համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ, ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Աֆրիկան գալիս է ծրագրի մասնակիցներին։ «Որպես դաշնային նախագահ՝ ես այսօր կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Գերմանիան ցանկանում է խորացնել գոյություն ունեցող գործընկերությունները աֆրիկյան մայրցամաքում, սա է պատճառը, որ ես նախատեսում եմ այս տարի կրկին մեկնել Աֆրիկա», – […] ...
19:09 25.10.2024
Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողներըՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից 25-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում», ինչպես նաև համաձայն ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանների միջոցով» թեմաներով վերապատրաստման դասընթացներ: ...
19:00 25.10.2024
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և զբաղեցնում է 99-րդ տեղը։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան պահպանել է երկրորդ տեղը, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին: Ազգերի լիգայի 5-րդ տուրում մեր […] ...
18:53 25.10.2024
Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ […] ...
18:47 25.10.2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: […] ...
18:43 25.10.2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև ՀայաստանումՀոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․38⁰ և արևելյան երկայնության 44.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...