Մեքենան վնասելու պատճառը ընտանի կենդանիների հողամաս մտնելն է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

Մեքենան վնասելու պատճառը ընտանի կենդանիների հողամաս մտնելն է եղել

13:37 25.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը:

Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն մեկը» նույն փողոցում` հարևանությամբ հողամաս ունի, իսկ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ ծագած վեճի թեման ընտանի կենդանիների հողամաս մտնելն էր:

Աշտարակի համայնքային ոստիկանները մեքենան վնասողին հայտնաբերել են իր բնակության վայրում: 36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:

Ըստ տուժողի` պատճառված վնասը 600 հազար դրամի է:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական Վիլոն ռազմակայանի վրա հարձակման մասին

19:31 25.10.2024

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական Վիլոն ռազմակայանի վրա հարձակման մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները մի խումբ անօդաչու սարքերով հարձակվել են իսրայելական Վիլոն ռազմաբազայի վրա, որը գտնվում է Սաֆադ (Սաֆեդ) արվարձանում, ասվում է շարժման մամուլի ծառայության՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Իսլամական դիմադրության մարտիկները հարձակվել են կամիկաձե անօդաչուների խմբի վրա Սաֆադ քաղաքի արևելքում գտնվող 36 և 210 դիվիզիոնների ռազմավարական պահեստային բազայում»,-հայտնում է մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ […] ...

Վաղը կկայանա Պետրոսյան-Մագոմեդով մենամարտը․ UFC

19:22 25.10.2024

Վաղը կկայանա Պետրոսյան-Մագոմեդով մենամարտը․ UFC

Աբու Դաբիի «Էթիհադ» արենայում հոկտեմբերի 26-ին տեղի կունենա խառը մենամարտերի UFC 308 մրցաշարը։ Օկտագոն դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը։ Նա կմենամարտի անպարտելի Շարա Մագոմեդովի հետ։ Երեկոյի հիմնական մենամարտում էլ օկտագոն դուրս կգան UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան ու Մաքս Հոլոուեյը։ Արմեն Պետրոսյանը, Էյ Ջեյ Դոբսոնի ու Քրիստիան Դանկանի նկատմամբ հաղթանակներից հետո […] ...

Գերմանիայի նախագահը հայտարարել է Աֆրիկայի հետ համագործակցությունն ամրապնդելու երկրի մտադրության մասին

19:17 25.10.2024

Գերմանիայի նախագահը հայտարարել է Աֆրիկայի հետ համագործակցությունն ամրապնդելու երկրի մտադրության մասին

Գերմանիան մտադիր է խորացնել համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ, ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Աֆրիկան ​​գալիս է ծրագրին։ «Որպես դաշնային նախագահ՝ ես այսօր կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Գերմանիան ցանկանում է խորացնել գոյություն ունեցող գործընկերությունները աֆրիկյան մայրցամաքում, սա է պատճառը, որ ես նախատեսում եմ այս տարի կրկին մեկնել Աֆրիկա», – ասել […] ...

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները

19:09 25.10.2024

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից 25-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում», ինչպես նաև համաձայն ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանների միջոցով» թեմաներով վերապատրաստման դասընթացներ: ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

19:00 25.10.2024

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և զբաղեցնում է 99-րդ տեղը։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան պահպանել է երկրորդ տեղը, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին: Ազգերի լիգայի 5-րդ տուրում մեր […] ...

Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

18:53 25.10.2024

Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ […] ...

BACK_TO_TOP