Մենք վճռական ենք մեր ջանքերը գործադրելու՝ խաղաղ և անվտանգ տարածաշրջանում ապրելու համար․ Հակոբ Արշակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

Մենք վճռական ենք մեր ջանքերը գործադրելու՝ խաղաղ և անվտանգ տարածաշրջանում ապրելու համար․ Հակոբ Արշակյան

10:26 25.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Նախևառաջ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լաոսին՝ որպես ԱՍԵԱՆ-ի նախագահող երկրի, ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի տիկին գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ բոլոր անդամ պետություններին՝ այսօր այս հեղինակավոր լսարանի առաջ հանդես գալու հնարավորության համար:
Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար:

2023 թվականի օգոստոսին Հայաստանի Ազգային ժողովը դիտորդի կարգավիճակ ստացավ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում: Սա ընդգծում է Հայաստանի նպատակադրությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու խորհրդարանական կապերն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ: Այս նպատակով Հայաստանի Ազգային ժողովում գործում են ԱՍԵԱՆ-ի խորհրդարանների հետ բարեկամության խմբեր: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Օգտվելով այս հնարավորությունից՝ կցանկանայի նաեւ կարճ ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները:

Բանակցությունների ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին Պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վրա:

Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն խթանելու պարտավորությունների շրջանակում Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Միջին միջանցքի մի մասն է կազմում՝ կապելով Արեւելքն Արեւմուտքի, Հարավը Հյուսիսի հետ: Ծրագրի հիմնական էությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումն է՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա՝ բոլոր կողմերի համար ապահովելով բարեկեցիկ ապագա:

Տարիներ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են հիմնականում համաձայնության գալ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախագծի շուրջ: Հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին ստորագրել փաստաթղթի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները՝ այդպիսով ստեղծելով նպաստավոր միջավայր առաջ շարժվելու համար եւ շարունակել քննարկումները համաձայնագրի մնացած դրույթների ուղղությամբ: Հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ:

Մենք վճռական ենք մեր ջանքերը գործադրելու՝ խաղաղ եւ անվտանգ տարածաշրջանում ապրելու համար՝ զերծ ագրեսիայից, ատելության խոսքից եւ սպառնալիքներից:
Դրան կարելի է հասնել, երբ յուրաքանչյուր կողմ իր ներդրումն ունենա կայունություն եւ ներդաշնակություն ստեղծելու գործում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի նախագահը հայտարարել է Աֆրիկայի հետ համագործակցությունն ամրապնդելու երկրի մտադրության մասին

19:17 25.10.2024

Գերմանիայի նախագահը հայտարարել է Աֆրիկայի հետ համագործակցությունն ամրապնդելու երկրի մտադրության մասին

Գերմանիան մտադիր է խորացնել համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ, ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Աֆրիկան ​​գալիս է ծրագրի մասնակիցներին։ «Որպես դաշնային նախագահ՝ ես այսօր կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Գերմանիան ցանկանում է խորացնել գոյություն ունեցող գործընկերությունները աֆրիկյան մայրցամաքում, սա է պատճառը, որ ես նախատեսում եմ այս տարի կրկին մեկնել Աֆրիկա», – […] ...

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները

19:09 25.10.2024

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից 25-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում», ինչպես նաև համաձայն ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանների միջոցով» թեմաներով վերապատրաստման դասընթացներ: ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

19:00 25.10.2024

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և զբաղեցնում է 99-րդ տեղը։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան պահպանել է երկրորդ տեղը, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին: Ազգերի լիգայի 5-րդ տուրում մեր […] ...

Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

18:53 25.10.2024

Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ […] ...

Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ

18:47 25.10.2024

Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: […] ...

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

18:43 25.10.2024

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․38⁰ և արևելյան երկայնության 44.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP