ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+9.09 oC

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

21:06 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է առաջին ընթերցման ընթացքում: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ չեն ներկայացվել:

Կարևորելով ներկայացված օրինագծի ընդունումը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ
նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել ռազմական կարիքների համար փորձանմուշների լրամասերի և բաղադրիչների արտադրության, ֆինանսավորման, ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման, ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգեր սահմանելու լիազորություն:

«Նախագծով առաջարկվում է ամրագրել ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների հանձնում, ընդունում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանի հիման վրա: Նախագծով սահմանվում է պետական միջգերատեսչական փորձարկումների անցկացման հանձնաժողովի ձևավորման մասին դրույթ: Հանձնաժողովը ձևավորում է պայմանագրի փուլում սահմանված աշխատանքներն ու փորձարկումները և արդյունքերն ընդունվում է պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում լիազոր պետական մարմնի ղեկավարների կողմից` համատեղ հրամանով»,֊ ասել է Մանթաշյանը:

Փոփոխություններով ԲՏԱ նախարարությունն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթով օժտել Ռազմարդյունաբերության կոմիտեին, որոնք էլ ավելի կնպաստեն մեր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

22:04 24.10.2024

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացում է, որ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […] ...

SHANTNEWS

22:00 24.10.2024

SHANTNEWS

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

21:55 24.10.2024

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են […] ...

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

21:48 24.10.2024

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ […] ...

Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

21:38 24.10.2024

Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), «Opel» (վարորդ՝ […] ...

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով վատթարանում է. Պուտին

21:28 24.10.2024

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով վատթարանում է. Պուտին

Մերձավոր Արեւելքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ գնալով վատթարանում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր նախորդ հանդիպումից հետո իրավիճակը տարածաշրջանում, ցավոք, ոչ թե բարելավվել է, այլ, ընդհակառակը, գնալով վատթարանում է: Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն արդեն հանգեցրել են ավելի քան 40 հազար մարդու մահվան։ Լիբանանում և Մերձավոր Արևելքի այլ մասերում լարվածությունն […] ...

BACK_TO_TOP