ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:04 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և «Nissan» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է Արփա գետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

21:18 24.10.2024

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «որոշ խոսքեր» փոխանցել Վենեսուելայի իր գործընկերոջը։ «Բրազիլիայի նախագահը խնդրեց ինձ մի քանի խոսք փոխանցել Վենեսուելայի նախագահին մեր հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Պուտինը BRICS-ի 16-րդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ես ճանաչում եմ նախագահ Լուլային որպես շատ պարկեշտ, ազնիվ անձնավորության և […] ...

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

21:06 24.10.2024

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է […] ...

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

20:59 24.10.2024

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը: ...

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

20:47 24.10.2024

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, ասել է, որ դա հնարավոր է միայն ասոցիացիայի բոլոր մասնակիցների համաձայնությամբ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ «Ինչ վերաբերում է Վենեսուելայի կամ որևէ այլ պետության անդամակցությանը BRICS-ին, ապա ես ուզում եմ ասել, որ դա հնարավոր է միայն կոնսենսուսի դեպքում, ըստ որի՝ […] ...

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

20:37 24.10.2024

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

Առնվազն 17 պաղեստինցիներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել հոկտեմբերի 24–ին Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ ճամբարի դպրոցի շենքի վրա իսրայելական հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: Դպրոցում մարդիկ պատսպարվել էին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնին, որը նախկինում որպես դպրոց է օգտագործվել: ...

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

20:25 24.10.2024

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են և տրվում են ՀՀ քաղաքացիներին իրենց սպասարկող պոլիկլինիկաներում` ըստ բժշկական ցուցումների, անկախ պացիենտի` սոցիալական խմբերի ցանկում ընդգրկվածության:   ...

BACK_TO_TOP