Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

18:07 24.10.2024

ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահ, շրջայց կատարել, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ներկայացմամբ ծանոթացել թանգարանի նմուշներին և դրանց պատմությանը: Միջոցառմանը ներկա են եղել «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Տիգրան Գեղամյանը, թանգարանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու նվիրատուները:

Դավիթ Պողոսյանի խոսքով՝ Կառավարության տան ժամացույցի սրահում թանգարանի կազմակերպումը խորհրդանշական է ՀՀ պետականության պատմության և Կառավարության տան ճարտարապետական, հասարակական-քաղաքական կարևորությունն ընդգծելու առումով։ Ուստի, Հայաստանի պատմության թանգարանի կողմից մշակված հայեցակարգով ցուցասրահում ներկայացվում են հուշարձան կառույցի պատմությունը՝ արխիվային լուսանկարների, փաստաթղթերի ցուցադրմամբ և ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից տրամադրված մակետով։

Տեղում պահպանված կահույքի և հատկապես Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ժամանակ օգտագործված սեղանի վրա, ցուցապահարաններով ու հարակից պատերին ցուցադրվում են Հայաստանի առաջին Հանրապետությունից սկսած կառավարության ղեկավարների լուսանկարներ, աշխատանքային գործունեությանը վերաբերվող տասնյակ բնօրինակ ցուցանմուշներ՝ լուսանկարներ, գրիչներ, հուշային իրեր և այլն։ Ցուցադրության վերջին հատվածում ներկայացված են հանրապետության գլխավոր ժամացույցի պատմությունը, դրա աշխատանքի հետ կապված փաստաթղթեր, ինչպես նաև ժամացույցի հին զանգերից մեկը։

Ցուցադրությունը հնարավորություն կտա ՀՀ կառավարության հյուրերին ծանոթանալու հուշարձան կառույցի, այնտեղ տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, պետական գործիչների, ինչպես նաև Հանրապետության հրապարակին նայող գլխավոր ժամացույցի պատմությանը։

Այցի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հետագա համագործակցության ընդլայնման, ամրապնդման, մշակութային ժառանգության պահպանման, զարգացման, հետազոտման, ինչպես նաև ոլորտում տեղեկույթի և փորձի փոխանակման նպատակով։

Նախարարի տեղակալը շնորհավորել է կազմակերպիչներին նախաձեռնության կապակցությամբ և ողջունել համագործակցության ձևաչափը: Նրա դիտարկմամբ՝ այս հարթակը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու ՀՀ պետականության պատմության դրվագներն ու հուշարձան կառույցի պատմությունը:

Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախաձեռնության կողքին լինելու և աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

20:25 24.10.2024

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են և տրվում են ՀՀ քաղաքացիներին իրենց սպասարկող պոլիկլինիկաներում` ըստ բժշկական ցուցումների, անկախ պացիենտի` սոցիալական խմբերի ցանկում ընդգրկվածության:   ...

ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

20:17 24.10.2024

ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ են նշանակվել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արմեն Սարգսյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […] ...

Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

20:10 24.10.2024

Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «BRICS»-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ կատարած այցի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Կազան քաղաքում Էրդողանը մտքեր է փոխանակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպումն անցել է փակ ձևաչափով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Թուրքիայի […] ...

SHANTNEWS

20:00 24.10.2024

SHANTNEWS

Պուտինն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման Բանկում

19:56 24.10.2024

Պուտինն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման Բանկում

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի և Դիլմա Ռուսեֆի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման բանկում (NDB): Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա բացատրել է, որ այս տարի Բրազիլիան նախագահում է G-20-ի գագաթնաժողովը, իսկ հաջորդ տարի կարող է գլխավորել BRICS-ը: Պուտինը հավելել է, որ BRICS երկրները «կուժեղացնեն միջբանկային հաղորդակցությունը»։ […] ...

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

19:47 24.10.2024

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։   ...

BACK_TO_TOP