Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+11.09 oC

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:18 24.10.2024

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հատկապես այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար։

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին վերաբերյալ հարցեր։

ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը հայտարարել է, որ Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ շարունակում է միջնորդել Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը

19:23 24.10.2024

Կատարը հայտարարել է, որ Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ շարունակում է միջնորդել Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Կատարի պետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և տարածաշրջանի գործընկերների ջանքերը շարունակվում են հակամարտության կարգավորմանը հասնելու, պատերազմը դադարեցնելու և պատանդներին ազատելու ուղղությամբ»,-ասել է Կատարի […] ...

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը դարձել է BRICS-ի գործընկեր պետություն

19:15 24.10.2024

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը դարձել է BRICS-ի գործընկեր պետություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը դարձել է BRICS-ի գործընկեր պետություն։ «Մենք դարձել ենք գործընկերներ, սա պարտադիր քայլ է այս ակումբին միանալուց առաջ»,- ասել է Բելառուսի ղեկավարը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում «Известия»-ին տված հարցազրույցում, հայտնում է BelTA գործակալությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովից հետո «12 կամ 13 պետություններ, այդ թվում՝ Բելառուսը», ձեռք են բերել […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:04 24.10.2024

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., […] ...

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների. ԿԳՄՍՆ

19:00 24.10.2024

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների. ԿԳՄՍՆ

Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում

18:56 24.10.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում: Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 23-ին շրջիկ խումբը ծառայություններ է մատուցել Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ […] ...

Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր

18:52 24.10.2024

Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:19-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Նար-Դոսի փողոցի տներից մեկին հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 17:14-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP