Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+11.28 oC

Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

16:10 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական խորհրդարանում ձայների 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: Քվեարկությանը մասնակցել է 573 պատգամավոր:

Փաստաթղթում եվրապատգամավորները դատապարտել են Բաքվին՝ հանրապետությունում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար, կոչ են անում ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով դատապարտված անձանց, իսկ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որպես հնարավորություն օգտագործել COP29-ը՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին, անդրադառնալ այդ երկրի մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց փոխհարաբերություններում:

Պատգամավորները բանաձևում վերահաստատել են աջակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրանց հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Վերահաստատել են նաև պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, միաժամանակ կոչ են արել Ադրբեջանին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով:

Եվրապատգամավորները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Բանաձևին կողմ քվեարկածները ողջունել են ԵՄ մի քանի անդամ պետության կողմից Հայաստանին պաշտպանական ռազմական աջակցություն տրամադրելու գործողությունները և կոչ են արել անդամ պետություններին՝ դիտարկել նմանատիպ նախաձեռնությունները: Բանաձևը նաև ողջունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների նոր թափը, կոչ արել Հանձնաժողովին և Խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման Հայաստանի ցանկությանը:

Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին՝ լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները, ներառյալ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանը, որում նշվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձի համար միջոցները: Պատգամավորները նաև պահանջել են ձեռնպահ մնալ ԼՂ-ում հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացումից և պաշտպանել այն:

Կոչ է արվել ԵՄ-ին՝ դադարեցնել ամբողջ տեխնիկական և ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, անդամ պետություններին էլ՝ սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումը Ադրբեջան:

Կոչ է արվել ԵՄ-ին և նրա անդամ պետություններին՝ ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելի մեծացնել այն և երկարացնել գործունեության ժամկետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն

18:14 24.10.2024

Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք: Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ […] ...

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

18:07 24.10.2024

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։ Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել […] ...

SHANTNEWS

18:00 24.10.2024

SHANTNEWS

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը

17:54 24.10.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 18-ին և 22-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 18-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Հյուսիսային Կորեան դարձյալ աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

17:48 24.10.2024

Հյուսիսային Կորեան դարձյալ աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լի փուչիկներ է բաց թողել Հարավային Կորեա, որոնց մի մասն ընկել է նախագահական նստավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Երկրի իշխանությունները Սեուլի շրջանում հայտնաբերել են աղբով լի պարկեր, որոնցում եղել են նաև քարոզչական թռուցիկներ։ Պարկերի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ 2024 թվականի մայիսից սկսած Հյուսիսային Կորեան աղբով […] ...

Արևային վահանակներով բեռնված բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջվել է

17:42 24.10.2024

Արևային վահանակներով բեռնված բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջվել է

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:16-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Վայք քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […] ...

BACK_TO_TOP