Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+11.28 oC

Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով

16:06 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով:

«Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը»,- ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

18:22 24.10.2024

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով: […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն

18:14 24.10.2024

Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք: Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ […] ...

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

18:07 24.10.2024

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։ Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել […] ...

SHANTNEWS

18:00 24.10.2024

SHANTNEWS

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը

17:54 24.10.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 18-ին և 22-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 18-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Հյուսիսային Կորեան դարձյալ աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

17:48 24.10.2024

Հյուսիսային Կորեան դարձյալ աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լի փուչիկներ է բաց թողել Հարավային Կորեա, որոնց մի մասն ընկել է նախագահական նստավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Երկրի իշխանությունները Սեուլի շրջանում հայտնաբերել են աղբով լի պարկեր, որոնցում եղել են նաև քարոզչական թռուցիկներ։ Պարկերի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ 2024 թվականի մայիսից սկսած Հյուսիսային Կորեան աղբով […] ...

BACK_TO_TOP