Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+15.09 oC

Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

12:19 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները, Շենգավիթ վարչական շրջանի Շենգավիթ փողոցում ծառայություն իրականացնելիս, Երևանյան լճի հարևանությամբ, նկատել են կասկածելի վարքագծով երկու երիտասարդի:

Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով վերջիններս տեղափոխվել են Ոստիկանության Շենqшվիթի բաժին։
Պարզվել է, որ նշված անձինք Կուբայի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ մյուսի մոտ՝ տարբեր գույների կպչուն ժապավեններով փաթեթավորված, 46.44 գրամ քաշով, ընդհանուր 34 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված, որի կապակցությամբ վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հայտնաբերվածի ճշգրիտ քաշը և բաղադրությունը պարզելու նպատակով վարույթի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական, իսկ սառը գենքի մասով՝ քրեագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱկ-ի փորձագետներին:

Առանձին փաթեթներից վերցված սպիտակավուն փոշեբյուրեղանման զանգվածի փորձաքննությամբ պարզվել է, որ այն «a-PVP» տեսակի թմրամիջոց է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված անձանցից մեկը թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան կայքի միջոցով՝ անհայտ անձից, որի համար վճարումը կատարել է վճարային տերմինալի միջոցով:

Նշված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3֊րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ իրացման հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:18 24.10.2024

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման […] ...

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:12 24.10.2024

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, ՍԴ նախագահը նշել է, որ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների, ինչպես նաև սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Արման Դիլանյանը կարևորել է երկու […] ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր

17:05 24.10.2024

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման […] ...

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

16:57 24.10.2024

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

Լուիս Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ «Իմ ներկայացուցիչները բանակցում են ակումբի հետ, բայց ես հանգիստ եմ։ Պատրաստվում եմ մրցաշրջանն ավարտել լավագույն կերպով։ Դա իմ գլխավոր նպատակն է։ Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում և հուսով եմ` կշարունակեմ լինել այս ակումբի պատմության մի մասը»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 37-ամյա […] ...

Հրդեհ Մեղրի քաղաքում

16:50 24.10.2024

Հրդեհ Մեղրի քաղաքում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոգեբաղնիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի տանը (յուրաքանչյուր հարկը մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

16:44 24.10.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի […] ...

BACK_TO_TOP