ՆԱՏՕ-ի յոթ երկրներ դեմ են Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն․ Politico – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+15.09 oC

ՆԱՏՕ-ի յոթ երկրներ դեմ են Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն․ Politico

13:37 24.10.2024

ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Գերմանիան, պատրաստ չեն տեղի Ուկրաինային անմիջապես հրավիրել դաշինք՝ վախենալով Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չորս անանուն պաշտոնյաի ու դիվանագետի։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան և ԱՄՆ-ն առաջիններից են, ովքեր վարանում են Կիևին դաշինք հրավիրելու հարցում։

«Այն երկրները, ինչպիսիք են Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում, նրանք չեն ցանկանում,որ Ուկրաինան միանալ ՆԱՏՕ-ին», – մեջբերում է Politico-ն դաշինքի անանուն ներկայացուցչի խոսքերը: Ուկրաինայի անդամակցությանը դեմ են նաև Հունգարիան և Սլովակիան։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը և Կիևը պետք է հրաժարվեն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:18 24.10.2024

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման […] ...

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:12 24.10.2024

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, ՍԴ նախագահը նշել է, որ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների, ինչպես նաև սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Արման Դիլանյանը կարևորել է երկու […] ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր

17:05 24.10.2024

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման […] ...

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

16:57 24.10.2024

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

Լուիս Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ «Իմ ներկայացուցիչները բանակցում են ակումբի հետ, բայց ես հանգիստ եմ։ Պատրաստվում եմ մրցաշրջանն ավարտել լավագույն կերպով։ Դա իմ գլխավոր նպատակն է։ Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում և հուսով եմ` կշարունակեմ լինել այս ակումբի պատմության մի մասը»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 37-ամյա […] ...

Հրդեհ Մեղրի քաղաքում

16:50 24.10.2024

Հրդեհ Մեղրի քաղաքում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոգեբաղնիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի տանը (յուրաքանչյուր հարկը մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

16:44 24.10.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի […] ...

BACK_TO_TOP