14:33 17.09.2018
Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել: BBC-ի փոխանցմամբ՝ այդպիսի ելակ ուտելու պատճառով մի տղամարդ է հոսպիտալացվել:
Ասեղներով ելակներ են գտել երկրի 6 նահանգներում: Խանութներից հետ են կանչվել ելակ մատակարարող մի քանի ընկերությունների խմբաքանակները: Անվտանգության նկատառումներով Նոր Զելանդիան դադարեցրել է Ավստրալիայից ելակի ներմուծումը:
Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են «նենգ ոճրագործություն և հարձակում հանրության վրա»: Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակները: Քուինսլենդի նահանգային կառավարությունը 100 հազար ավստրալական դոլար (72.000 ԱՄՆ դոլար) պարգև է խոստացել դեպքի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու համար:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Առայժմ կասկածյալներ չեն հայտնաբերվել:
Ելակ արտադրողները մտավախություն ունեն, որ այս միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ ելակի արդյունաբերության վրա, որի ծավալը կազմում է տարեկան շուրջ 130 մլն ավստրալական դոլար:
14:06 12.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:54 12.04.2025
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը14:06 12.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […] ...
13:54 12.04.2025
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումըԱնթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը: Կողմերն ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ ...
13:42 12.04.2025
Արաղչին Օմանի ԱԳ նախարարին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասինՕմանի և Իրանի ԱԳ նախարարներ Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել Մասկատում՝ իրանա-ամերիկյան բանակցություններից առաջ, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը առաջիկա բանակցությունների վերաբերյալ՝ Իսլամական Հանրապետության տեսակետները ամերիկյան կողմին փոխանցելու համար։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Մասկատ՝ մասնակցելու […] ...
13:33 12.04.2025
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
13:23 12.04.2025
Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի […] ...
13:19 12.04.2025
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը. ուղիղՄեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի է այստեղ: ...