Ֆուտբոլի պատմության վատագույն մեկնարկը․ մոնղոլական ակումբը 111 գոլ է բաց թողել առաջնության մեկնարկային 9 խաղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+15.09 oC

Ֆուտբոլի պատմության վատագույն մեկնարկը․ մոնղոլական ակումբը 111 գոլ է բաց թողել առաջնության մեկնարկային 9 խաղում

12:52 24.10.2024

Մոնղոլիայում ընթացքի մեջ է ֆուտբոլի առաջնությունը, որի աութսայդեր «Տուվ Բուգանուդը» կարողացել է Մոնղոլիայի ֆուտբոլի առաջնության 9 խաղում 111 գնդակ բաց թողնել։

Մոնղոլական ակումբը ցուցադրել է վատագույն մեկնարկը աշխարհի բոլոր բարձրագույն լիգաների պատմության մեջ։ Թիմը խփել է ընդամենը երկու գոլ, որոնցից մեկը՝ 11 մետրանոցից)։

Թիմի լավագույն արդյունքը 0-4 հաշվով պարտությունն է, «Խանգարիդի» հետ խաղում, որը նույնիսկ չի կայացել, այլ թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել։

Միջին հաշվով թիմը մեկ խաղում բաց է թողնում 12,3 գնդակ։

Հատկանշական է, որ 2023/2024 մրցաշրջանում «Տուվ Բուգանուդը» 72:47 գոլերի տարբերությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

16:57 24.10.2024

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

Լուիս Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ «Իմ ներկայացուցիչները բանակցում են ակումբի հետ, բայց ես հանգիստ եմ։ Պատրաստվում եմ մրցաշրջանն ավարտել լավագույն կերպով։ Դա իմ գլխավոր նպատակն է։ Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում և հուսով եմ` կշարունակեմ լինել այս ակումբի պատմության մի մասը»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 37-ամյա […] ...

Հրդեհ Մեղրի քաղաքում

16:50 24.10.2024

Հրդեհ Մեղրի քաղաքում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոգեբաղնիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի տանը (յուրաքանչյուր հարկը մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

16:44 24.10.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի […] ...

Մխիթարյանը 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է

16:38 24.10.2024

Մխիթարյանը 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները: Այս ցուցանիշով նա 6-րդն է աշխարհում և երրորդը՝ Եվրոպայում։ Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 25 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ 1. Լիոնել Մեսսի — 25 մլն եվրո 2. Ռոբերտ Լևանդովսկի — 15 մլն եվրո 3. Կրիշտիանու Ռոնալդու — […] ...

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

16:33 24.10.2024

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...

ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ

16:25 24.10.2024

ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության […] ...

BACK_TO_TOP