Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

17:00 23.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի և կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Ըստ այդմ՝ կառուցման աշխատանքները վերաբերում է 183 դպրոցի, հիմնանորոգման աշխատանքները՝ 17 և նորոգման աշխատանքները՝ 23 դպրոցի: 223 դպրոցներն, ըստ աշակերտական հզորության, 72 հազար է, իսկ 300 դպրոցի դեպքում կլինի 100 հազարից ավելի:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նաև շինարարական գործընթացի կառավարման բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ սահմանվել են գնման գործընթացի լավարկումներ նախատեսող կարգավորումներ, իրականացվել են արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ, ծրագրի ժամանակին իրագործելու նպատակով իրականացվել են պետական, համայնքային և մասնավոր կազմակերպությունների գործողությունների համաժամանակյա համակարգման ուղղությամբ աշխատանքներ: Զեկուցվել է, որ 2020-2022թթ. մեկնարկել են 29 դպրոցում մարզադահլիճների կառուցման և վերակառուցման աշխատանքներ:

Փոխվարչապետի զեկուցմամբ, ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 364 մանկապարտեզի և նախակրթահամալիրների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Ըստ այդմ՝ 157 մանկապարտեզում աշխատանքներն ավարտված են, 207-ը՝ ընթացքի մեջ են: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր բնակավայրերում նախադպրոցական հասանելիություն ապահովելու Կառավարության ծրագրի իրականացման նպատակով իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ 244 բնակավայրում բացակայում է նախադպրոցական հաստատությունների հասանելիությունը: Փոխվարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու նպատակով հաջորդիվ կառուցվելիք մանկապարտեզները ներառվելու են վերոնշյալ բնակավայրերում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342 մլրդ դրամ:

Ներկայացվել են նաև ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Վարչապետն անդրադարձել է շինարարության ընթացքում ի հայտ եկող մի շարք հարցերի, մասնավորապես՝ նախագծային, որոնց առաջիկայում անհրաժեշտ է անդրադառնալ և հասցեագրել: Կառավարության ղեկավարի հաջորդ դիտարկումը վերաբերել է շահագործման հանձնված դպրոցների հետ անընդհատ կապ պահպանելու անհրաժեշտությանը՝ շահագործումից հետո ժամանակ առ ժամանակ անպայման պետք է վերադառնալ, մարդկանց հետ խոսել, ծանոթանալ առկա խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև մեկից ավելի տիպային նախագծեր ունենալու կարևորությունը՝ կախված տեղադիրքերից և տարբեր գործոններից:

Ծրագրի իրականացման գործընթացում վարչապետը կարևորել է ստանդարտի սահմանումը՝ ֆունկցիոնալության, որակի, գույքային. «Ինչքան պրոբլեմների հետ բախվում ենք շինարարության ոլորտում, նույնքան պրոբլեմների բախվում ենք գույքային ապահովման ոլորտում»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում է ստանդարտների վերանայման գործընթաց, որպեսզի գույքի ձեռքբերումը լինի ավելի նպատակային: Նախարարը հայտնել է, որ գույքի ձեռքբերման հաջորդ տարվա մրցույթներն արդեն վերանայված ստանդարտներով կիրականացվեն՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձի բոլոր ուսումնասիրությունները:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև հետագա բյուջետավորման մեջ ստանդարտներ սահմանելու անհրաժեշտությանը: «Շենքը կառուցեցինք, հանձնեցինք, ու հանձնման պահից մեկնարկում է դրանց մաշեցման գործընթացը: Այսինքն՝ հետո ինչպե՞ս պետք է բյուջետավորվի այդ շենքի և գույքի պահպանումը, որպեսզի այն երկար ծառայի: Մենք պետք է պլանավորենք, որ ինչ-որ մի պահի այդ գույքը պետք է շրջանառությունից դուրս գա և նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող գույք մտնի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում կարևորել է նաև գունային ստանդարտի սահմանումը, ինչն էական նշանակություն ունի նաև սոցիալ-հոգեբանության առումով. «Այն գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք կտրտվածության այդ հոգեբանությունը հաղթահարելու փոքր, բայց կարևոր գործոն է: Մարդը տեսնում է, որ իր գյուղում դպրոցը նույն գույնի է: Մարզային, տեղային ընկալումները նաև այս միջոցով հնարավորինս պետք է ցրենք»:

Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ նախանշված նպատակներին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն արդյունավետ իրականացնելու, շինարարական տեմպերն ըստ ծրագրվածի պահպանելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառման

08:40 10.04.2025

Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառման

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP