Սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+8.09 oC

Սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 մլն դրամ

15:58 23.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված ապացուցողական անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գործունեության ընթացքում տնտեսվարողի կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 402.380.387 ՀՀ դրամի վնաս։

Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։

Նախաքննության ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 135.000.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

20:05 23.10.2024

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

Ուկրաինացի դարպասապահ Դենիս Շելիխովը պայմանագիր է կնքել բելառուսական «Սլավիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է Sputnik.by-ն, ֆուտբոլիստը փախել է Ուկրաինայից՝ երկար ու մանրակրկիտ ծրագրելով իր փախուստը։ Նա լողալով անցել է Տիսա գետը, որը հոսում է ԵՄ երկրների՝ Հունգարիայի և Ռումինիայի սահմանով, իսկ հետո հասել Բելառուս, որտեղ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ որպես […] ...

SHANTNEWS

20:00 23.10.2024

SHANTNEWS

Մոդին հեռացել է Կազանից

19:50 23.10.2024

Մոդին հեռացել է Կազանից

Վարչապետ Նարենդրա Մոդին Կազանից մեկնել է Նյու Դելի՝ ավարտելով իր մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին ավարտում է արդյունավետ այցը Կազան և թռչում դեպի Նյու Դելի»,-գրել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ էր տվել Մոդիին […] ...

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

19:40 23.10.2024

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել էր բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» 0-5 հաշվով կրած պարտությունից հետո: «Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։ Ակումբն այսօր հայտարարել է Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է […] ...

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

19:32 23.10.2024

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել է տան բակում կուտակած մոտ 900 հակ անասնակերը։ ...

«Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

19:20 23.10.2024

«Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, «Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP