Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+8.09 oC

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

14:10 23.10.2024

Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով:

2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին մեկ վարույթում, պարզվել էր, որ 2017 թվականին Վարդենիս քաղաքի բնակիչ Վ.Ա.-ն, առանց օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան թույլտվության, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում կատարել է ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել էր 327.5 միլիոն դրամի վնաս:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել էր իրավասու դատարան: Վ.Ա.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար:

2020 թվականի հունվարի 29-ին վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով դատարանը որոշել էր դադարեցնել Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և կարճել էր քրեական գործը:

2020 թվականի մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով հայցադիմումը մասնակի բավարարվել էր և որոշվել էր Վ.Ա.-ից բռնագանձել 100 միլիոն դրամ:

Դատախազը 2024 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը բավարարվել էր և գործն ուղարկվել էր նոր քննության: Նոր քննության արդյունքում՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, Հակակոռուպցիոն դատարանի վճռով Դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է և որոշվել է Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

20:15 23.10.2024

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցելու է նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում նա կգնա Բրազիլիա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին»,-ասել է նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Բրուքինգս ինստիտուտում կայացած սեմինարի ժամանակ: G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ը։ Հնարավոր է, որ […] ...

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

20:05 23.10.2024

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

Ուկրաինացի դարպասապահ Դենիս Շելիխովը պայմանագիր է կնքել բելառուսական «Սլավիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է Sputnik.by-ն, ֆուտբոլիստը փախել է Ուկրաինայից՝ երկար ու մանրակրկիտ ծրագրելով իր փախուստը։ Նա լողալով անցել է Տիսա գետը, որը հոսում է ԵՄ երկրների՝ Հունգարիայի և Ռումինիայի սահմանով, իսկ հետո հասել Բելառուս, որտեղ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ որպես […] ...

SHANTNEWS

20:00 23.10.2024

SHANTNEWS

Մոդին հեռացել է Կազանից

19:50 23.10.2024

Մոդին հեռացել է Կազանից

Վարչապետ Նարենդրա Մոդին Կազանից մեկնել է Նյու Դելի՝ ավարտելով իր մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին ավարտում է արդյունավետ այցը Կազան և թռչում դեպի Նյու Դելի»,-գրել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ էր տվել Մոդիին […] ...

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

19:40 23.10.2024

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել էր բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» 0-5 հաշվով կրած պարտությունից հետո: «Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։ Ակումբն այսօր հայտարարել է Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է […] ...

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

19:32 23.10.2024

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել է տան բակում կուտակած մոտ 900 հակ անասնակերը։ ...

BACK_TO_TOP