Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն. Վահե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+8.09 oC

Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն. Վահե Հովհաննիսյան

12:57 23.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համաձայնագրով, որ ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ:

Հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:

Ծրագրի երկու հիմնական նպատակներն են հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության ամրապնդումն ու փողի եւ կապիտալի շուկայի զարգացումը, կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակի մշակումը եւ հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքների ներդրումը, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելը:

«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: 2024 թվականի «Պետական բյուջեի» մասին օրենքի համաձայն՝ պակասուրդը կազմում է 482,9 մլրդ դրամ»,- ասել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է համարվում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման վերաբերյալ: Նա նշել է, որ «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված են այն ուղենշային համամասնությունները, որոնցով ֆինանսավորվելու է պակասուրդը: «2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 4.6 տոկոսը, որն ընդունված պակասուրդի 3 տոկոս մակարդակից բարձր է: Սակայն մենք այդ պակասուրդի մակարդակը սահմանել ենք կարեւոր ծրագրեր ֆինանսավորելու համար, այդ թվում նաեւ՝ լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական եւ բնակարանային խնդիրները»,- նշել է Ֆինանսների նախարարը:

Գլխադասային՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

20:15 23.10.2024

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցելու է նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում նա կգնա Բրազիլիա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին»,-ասել է նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Բրուքինգս ինստիտուտում կայացած սեմինարի ժամանակ: G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ը։ Հնարավոր է, որ […] ...

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

20:05 23.10.2024

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

Ուկրաինացի դարպասապահ Դենիս Շելիխովը պայմանագիր է կնքել բելառուսական «Սլավիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է Sputnik.by-ն, ֆուտբոլիստը փախել է Ուկրաինայից՝ երկար ու մանրակրկիտ ծրագրելով իր փախուստը։ Նա լողալով անցել է Տիսա գետը, որը հոսում է ԵՄ երկրների՝ Հունգարիայի և Ռումինիայի սահմանով, իսկ հետո հասել Բելառուս, որտեղ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ որպես […] ...

SHANTNEWS

20:00 23.10.2024

SHANTNEWS

Մոդին հեռացել է Կազանից

19:50 23.10.2024

Մոդին հեռացել է Կազանից

Վարչապետ Նարենդրա Մոդին Կազանից մեկնել է Նյու Դելի՝ ավարտելով իր մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին ավարտում է արդյունավետ այցը Կազան և թռչում դեպի Նյու Դելի»,-գրել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ էր տվել Մոդիին […] ...

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

19:40 23.10.2024

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել էր բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» 0-5 հաշվով կրած պարտությունից հետո: «Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։ Ակումբն այսօր հայտարարել է Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է […] ...

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

19:32 23.10.2024

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել է տան բակում կուտակած մոտ 900 հակ անասնակերը։ ...

BACK_TO_TOP