ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+8.09 oC

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան

11:54 23.10.2024

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել գործադիրի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով փոփոխությունը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների կարգավորման վերանայման անհրաժեշտությամբ:

Ներկայացնելով նախագիծը` Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը հայտնել է, որ կարգավորումներով առաջարկվում է ծառայության պետին եւ ոչ զինվորական տեղակալին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն:

«Առաջարկվում է նաեւ գլխավոր, ավագ եւ միջին խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացնել «Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաեւ նվազեցնել բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետները` դրանք երեք տարվա փոխարեն դարձնելով 1 տարի», – նշել է ուժային կառույցի ներկայացուցիչը` հավելելով, որ փոփոխությունների արդյունքում ծառայությունում կներդրվի նաեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կշռադատված է որակել նախագիծն ու տեղեկացրել, որ գլխադասային հանձնաժողովը դրան տվել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

20:15 23.10.2024

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցելու է նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում նա կգնա Բրազիլիա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին»,-ասել է նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Բրուքինգս ինստիտուտում կայացած սեմինարի ժամանակ: G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ը։ Հնարավոր է, որ […] ...

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

20:05 23.10.2024

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

Ուկրաինացի դարպասապահ Դենիս Շելիխովը պայմանագիր է կնքել բելառուսական «Սլավիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է Sputnik.by-ն, ֆուտբոլիստը փախել է Ուկրաինայից՝ երկար ու մանրակրկիտ ծրագրելով իր փախուստը։ Նա լողալով անցել է Տիսա գետը, որը հոսում է ԵՄ երկրների՝ Հունգարիայի և Ռումինիայի սահմանով, իսկ հետո հասել Բելառուս, որտեղ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ որպես […] ...

SHANTNEWS

20:00 23.10.2024

SHANTNEWS

Մոդին հեռացել է Կազանից

19:50 23.10.2024

Մոդին հեռացել է Կազանից

Վարչապետ Նարենդրա Մոդին Կազանից մեկնել է Նյու Դելի՝ ավարտելով իր մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին ավարտում է արդյունավետ այցը Կազան և թռչում դեպի Նյու Դելի»,-գրել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ էր տվել Մոդիին […] ...

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

19:40 23.10.2024

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել էր բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» 0-5 հաշվով կրած պարտությունից հետո: «Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։ Ակումբն այսօր հայտարարել է Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է […] ...

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

19:32 23.10.2024

Չկալովկա գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել է տան բակում կուտակած մոտ 900 հակ անասնակերը։ ...

BACK_TO_TOP