ՊՍԺ-ն չի կարողացել հաղթել նիդերլանդական ՊՍՎ-ին. Չեմպիոնների լիգայի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+8.09 oC

ՊՍԺ-ն չի կարողացել հաղթել նիդերլանդական ՊՍՎ-ին. Չեմպիոնների լիգայի արդյունքները

14:19 23.10.2024

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին» և հաղթել է 1-0 հաշվով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 7 միավորով չորրորդ տեղում է, «Շախտյորը» 29-րդն է և ունի 1 միավոր։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում չկարողացավ հաղթել Էյնդհովենի ՊՍՎ-ին. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

«ՊՍԺ»-ն 4 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, Նիդերլանդների չեմպիոնը 2 միավորով 27-րդն է։

Հիմնական փուլում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ անգլիական «Ասթոն Վիլան», որը 2-0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։ Ունայի Էմերիի գլխավորած թիմը 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, իտալական ակումբը հավաքել է 1 միավոր և 28-րդն է։

Թուրինի «Յուվենտուսը» «Ալիանց» ստադիոնում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Գերմանիանի փոխչեմպիոն «Շտուտգարտից»։ «Շտուտգարտը» 4 միավորով 16-րդ տեղում է, թուրինյան ակումբը 6 միավորով 11-րդն է։

Տեղի է ունեցել ևս մեկ խաղ: Ավստրիական «Շտուրմը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է պորտուգալական «Սպորտինգ Լիսաբոնին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը անփոփոխ է

20:30 23.10.2024

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը անփոփոխ է

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։ «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտերի» ներկայացուցիչ Նիկոլո Բարելան լավագույն եռյակում են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 […] ...

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

20:15 23.10.2024

ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցելու է նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում նա կգնա Բրազիլիա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին»,-ասել է նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Բրուքինգս ինստիտուտում կայացած սեմինարի ժամանակ: G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ը։ Հնարավոր է, որ […] ...

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

20:05 23.10.2024

Դարպասապահը լողալով փախել է Ուկրաինայից՝ բելառուսական ակումբին միանալու համար

Ուկրաինացի դարպասապահ Դենիս Շելիխովը պայմանագիր է կնքել բելառուսական «Սլավիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է Sputnik.by-ն, ֆուտբոլիստը փախել է Ուկրաինայից՝ երկար ու մանրակրկիտ ծրագրելով իր փախուստը։ Նա լողալով անցել է Տիսա գետը, որը հոսում է ԵՄ երկրների՝ Հունգարիայի և Ռումինիայի սահմանով, իսկ հետո հասել Բելառուս, որտեղ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ որպես […] ...

SHANTNEWS

20:00 23.10.2024

SHANTNEWS

Մոդին հեռացել է Կազանից

19:50 23.10.2024

Մոդին հեռացել է Կազանից

Վարչապետ Նարենդրա Մոդին Կազանից մեկնել է Նյու Դելի՝ ավարտելով իր մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին ավարտում է արդյունավետ այցը Կազան և թռչում դեպի Նյու Դելի»,-գրել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ էր տվել Մոդիին […] ...

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

19:40 23.10.2024

Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին

Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել էր բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» 0-5 հաշվով կրած պարտությունից հետո: «Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։ Ակումբն այսօր հայտարարել է Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է […] ...

BACK_TO_TOP