Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահ»-ի 10 հրամանատարական կենտրոնների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+9.09 oC

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահ»-ի 10 հրամանատարական կենտրոնների վրա

19:12 22.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության 10 հրամանատարական կենտրոններին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Հուշ շրջանում «Հեզբոլլահ»-ի տարբեր զորամասերի 10 հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ Ռադվանի հատուկ նշանակության ուժերի հրամանատարական կենտրոններին, ասվում է հաղորդագրության մեջ։
«Այդ հարվածները հանդիսանում են «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքը ոչնչացնելու Իսրայելի պաշտպանության բանակի շարունակական ջանքերը, կազմակերպության ռազմական հնարավորությունները և վերակառուցելու կարողությունը»,-նշել է մամուլի ծառայությունը։
«Հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, ներառյալ՝ տարածքի խաղաղ բնակիչների նախազգուշացումը, ճշգրիտ զինամթերքի օգտագործումը և օդային հսկողությունը»,-ավելացրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

21:30 22.10.2024

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ակնկալվում է, որ Աբասը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ ...

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:20 22.10.2024

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: ...

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

21:09 22.10.2024

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի […] ...

Շոլցն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից

21:00 22.10.2024

Շոլցն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի, որը կարգավորում է իրավիճակը Իսրայելի եւ Լիբանանի սահմանին։ Այս մասին Բեռլինում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ինչ վերաբերում է Լիբանանում տիրող իրավիճակին, ապա Հեզբոլլահը պետք է դուրս գա Իսրայելի հետ […] ...

Լիբանանում օրական 63 մարդ է զոհվում իսրայելական ավիահարվածներից

20:50 22.10.2024

Լիբանանում օրական 63 մարդ է զոհվում իսրայելական ավիահարվածներից

Լիբանանում օրական զոհերի թիվը հասել է 63-ի, վիրավորներինը՝ 234-ի։ Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի կողմից X-ում հրապարակված ամփոփագրում։ Ամենաշատ զոհերը գրանցվել են հարավային շրջաններում՝ Սաիդայում և Տյուրում՝ 24 սպանված և 85 վիրավոր, մայրաքաղաքում և Լեռնալիբանանում՝ 18 զոհ և 60 վիրավոր։ Բաալբեկ-Հերմել նահանգում՝ արևելյան Լիբանանի Բեքա հովտում, ռմբակոծության հետևանքով զոհվել […] ...

Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

20:38 22.10.2024

Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, լրագրողներին հայտնել են գլխավոր քարտուղարի գրասենյակից։ «Ես կարող եմ հաստատել, որ գլխավոր քարտուղարը կրկին կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, որն այս անգամ տեղի է ունենում Կազանում»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։ ...

BACK_TO_TOP