Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Hyundai Tucson»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+10.09 oC

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Hyundai Tucson»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

18:51 22.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ 2 և 4 տարեկան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ տուժածները «Hyundai»-ի վարորդի կինն ու երեխաներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայում 2024 թվականին ծնելիության մակարդակը նվազել է․ Istat

20:18 22.10.2024

Իտալիայում 2024 թվականին ծնելիության մակարդակը նվազել է․ Istat

Իտալիայում ծնելիության մակարդակը նվազել է 2024 թվականին՝ շարունակելով հակառեկորդների շարքը, վկայում են Istat վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները։ Իտալիան «ժողովրդագրական ձմեռ» է ապրում. 2023 թվականի սեպտեմբերին Istat-ը հայտնել էր, որ մինչև 2080 թվականը երկրի բնակչությունը կնվազի 13 միլիոն մարդով՝ ժողովրդագրական լուրջ խնդիրների պատճառով։ «Ծնելիության ևս մեկ ռեկորդային անկում. 2023 թվականին այն իջել է մինչև 379890, ինչը […] ...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան

20:08 22.10.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ «ԲՐԻԿՍ-ի XVI գագաթնաժողովին մասնակցելուհամար նախագահը ժամանել է Կազան, նրան դիմավորել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը»,- հայտնում է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ Փեզեշքիանը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նապագահ Պուտինի, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Եթովպիայի վարչապետ […] ...

SHANTNEWS

20:00 22.10.2024

SHANTNEWS

Բրազիլիան ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չի ակնկալում

19:55 22.10.2024

Բրազիլիան ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չի ակնկալում

Բրազիլիան նախագահական ընտրություններից հետո մեծ փոփոխություններ չի ակնկալում ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հարաբերություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է լատինաամերիկյան երկրի արտգործնախարար Մաուրու Վիեյրան։ «Առաջին հերթին, պետք է թույլ տալ, որ ինքնիշխանությունը դրսևորվի քվեարկության ժամանակ, և այնուհետև, ընտրված թեկնածուն և ես կլուծենք երկու երկրներին հետաքրքրող հարցերը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու»: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Բրազիլիա […] ...

BRICS-ի երկրները համաձայնության են եկել ընդհանուր մոտեցման շուրջ, որը կարտացոլվի գագաթնաժողովի հռչակագրում

19:46 22.10.2024

BRICS-ի երկրները համաձայնության են եկել ընդհանուր մոտեցման շուրջ, որը կարտացոլվի գագաթնաժողովի հռչակագրում

BRICS-ի երկրների ընդհանուր մոտեցումը Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ, որը կարտացոլվի Կազանի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, համաձայնեցված է և առարկությունների տեղիք չի տալիս, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Առաջին ալիքի եթերում։ «Այնտեղ ձևակերպումն արդեն համաձայնեցված է, այն որևէ առարկություն չի առաջացնում որևէ մեկի կողմից», – ասել է Ուշակովը: Երբ խնդրել են պարզաբանել, թե արդյոք դա BRICS […] ...

Լաոսի նախագահը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

19:36 22.10.2024

Լաոսի նախագահը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թաթարստանի Պետխորհրդի մամուլի ծառայությունը։ Կազանի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը։ Մինչ այս BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան էր ժամանել Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ ալ-Շեյխ ալ-Ղազուանին։ Կազանում BRICS-ի գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Միջոցառումը կտևի […] ...

BACK_TO_TOP