ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+10.09 oC

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

18:07 22.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթության բոլոր աստիճաններում ակտիվ բարեփոխումներ է իրականացնում, և այդ համատեքստում կարևոր է նաև միջազգային կառույցների հետ համագործակցային տարբեր ծրագրերի քննարկումը՝ ըստ անհրաժեշտության դիտարկելով նաև դրանց տեղայնացումը:

«Միաութ գրուպ» կազմակերպության նախագահը, ներկայացնելով իրենց գործունեությունը, ընդգծել է, որ «Միաութ գրուպ»-ի ուշադրության կենտրոնում հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտն է, և այդ ուղղությամբ ավելի քան 20 երկրի մասնագիտական հաստատությունների հետ փորձի փոխանակման, վերապատրաստումների և համագործակցության այլ ծրագրեր են իրականացվում:

Կողմերը դիտարկել են Հայաստանի և Հունգարիայի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակման, ԵՄ «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում համագործակցության, փոխադարձ այցելությունների, համատեղ կրթական համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Միաութ գրուպ» կազմակերպության հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակին վերաբերող մի շարք աշխատանքային հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայում 2024 թվականին ծնելիության մակարդակը նվազել է․ Istat

20:18 22.10.2024

Իտալիայում 2024 թվականին ծնելիության մակարդակը նվազել է․ Istat

Իտալիայում ծնելիության մակարդակը նվազել է 2024 թվականին՝ շարունակելով հակառեկորդների շարքը, վկայում են Istat վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները։ Իտալիան «ժողովրդագրական ձմեռ» է ապրում. 2023 թվականի սեպտեմբերին Istat-ը հայտնել էր, որ մինչև 2080 թվականը երկրի բնակչությունը կնվազի 13 միլիոն մարդով՝ ժողովրդագրական լուրջ խնդիրների պատճառով։ «Ծնելիության ևս մեկ ռեկորդային անկում. 2023 թվականին այն իջել է մինչև 379890, ինչը […] ...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան

20:08 22.10.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ «ԲՐԻԿՍ-ի XVI գագաթնաժողովին մասնակցելուհամար նախագահը ժամանել է Կազան, նրան դիմավորել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը»,- հայտնում է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ Փեզեշքիանը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նապագահ Պուտինի, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Եթովպիայի վարչապետ […] ...

SHANTNEWS

20:00 22.10.2024

SHANTNEWS

Բրազիլիան ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չի ակնկալում

19:55 22.10.2024

Բրազիլիան ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չի ակնկալում

Բրազիլիան նախագահական ընտրություններից հետո մեծ փոփոխություններ չի ակնկալում ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հարաբերություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է լատինաամերիկյան երկրի արտգործնախարար Մաուրու Վիեյրան։ «Առաջին հերթին, պետք է թույլ տալ, որ ինքնիշխանությունը դրսևորվի քվեարկության ժամանակ, և այնուհետև, ընտրված թեկնածուն և ես կլուծենք երկու երկրներին հետաքրքրող հարցերը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու»: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Բրազիլիա […] ...

BRICS-ի երկրները համաձայնության են եկել ընդհանուր մոտեցման շուրջ, որը կարտացոլվի գագաթնաժողովի հռչակագրում

19:46 22.10.2024

BRICS-ի երկրները համաձայնության են եկել ընդհանուր մոտեցման շուրջ, որը կարտացոլվի գագաթնաժողովի հռչակագրում

BRICS-ի երկրների ընդհանուր մոտեցումը Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ, որը կարտացոլվի Կազանի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, համաձայնեցված է և առարկությունների տեղիք չի տալիս, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Առաջին ալիքի եթերում։ «Այնտեղ ձևակերպումն արդեն համաձայնեցված է, այն որևէ առարկություն չի առաջացնում որևէ մեկի կողմից», – ասել է Ուշակովը: Երբ խնդրել են պարզաբանել, թե արդյոք դա BRICS […] ...

Լաոսի նախագահը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

19:36 22.10.2024

Լաոսի նախագահը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թաթարստանի Պետխորհրդի մամուլի ծառայությունը։ Կազանի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը։ Մինչ այս BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան էր ժամանել Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ ալ-Շեյխ ալ-Ղազուանին։ Կազանում BRICS-ի գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Միջոցառումը կտևի […] ...

BACK_TO_TOP