Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+13.09 oC

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն

16:38 22.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ նշելով.

«Երեսուներեք տարի առաջ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտության միջոցով հայտարարեց իր պետության՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Երեսուներեք տարի մենք ապրել ենք, սովորել և աշխատել, ուրախացել և տխրել, երազել ու սիրահարվել, կառուցել ու արարել մեր հողի վրա Հայաստանի դրոշի ներքո, և սա ամենահրաշալի բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ։
Նասիմ Թալեբն իր «Սև կարապը» գրքում գրում է. «Նշանակություն ունի հենց այն, ինչ մենք չգիտենք, քանի որ անկանխատեսելին միշտ փոխում է աշխարհն անձնական և հասարակական մակարդակներում»: Մեր ժողովրդի համար կարևոր է այն, որ մենք միշտ գիտենք՝ մեր ամենամեծ գանձը հայոց այբուբենն է: Այբ, բեն, գիմ․ այո, այս կախարդական տառերը հայերի համար միշտ և ամենուր եղել են դարման և ուժի աղբյուր»։
«ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ 2024 թվականին մենք ակնկալում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի՝ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող աճ։ Սա մեր կառավարությունների աշխատանքի հիանալի ցուցանիշն է։

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որի իրականացումն արմատապես կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական լանդշաֆտը, բոլոր շահագրգիռ երկրներին հնարավորություն կտա ստանալ տնտեսական և լոգիստիկ օգուտ, կդարձնի տարածաշրջանը կայուն և դիմացկուն ժամանակակից մարտահրավերների նկատմամբ:
Հայաստանի կառավարությունը հաստատակամորեն և համառորեն վարում է իր հարևանների հետ խաղաղության հաստատման քաղաքականությունը, մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որն անկասկած կարևոր գործոն է Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման համար»,- հավելել է դեսպան Արսենյանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Հայաստանի փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է, որ հայ ժողովրդի գերխնդիրն առանցքային նպատակից մեկ քայլ անգամ չնահանջելն է. անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման հիմնական հարթակն ու մեխանիզմն են։

«Մենք հաստատակամ ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված մեր երկրի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը»,- ընդգծել է փոխվարչապետ Գրիգորյանը։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ընդգծելով Հայաստանի պատմական դերը եվրասիական ինտեգրացիայի ձևավորման գործում, ինչպես նաև և հայ-ռուսական ժողովուրդների դարավոր կապը, հավելել է.

«Մենք կարևորում ենք մեր դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ Մեր առաջնորդները կառուցել են վստահելի երկխոսություն. միայն վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բանակցություններ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Եվ այս սերտ համագործակցության արդյունքը մեր երկրների հարաբերությունների խորությունը բնութագրող ապրանքաշրջանառության ծավալն է»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն, միանալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հնչած շնորհավորանքներին, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ համապատասխան վերջերս կայացած բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններին։

Պատվավոր հյուրերի թվում ընդունելությանը ներկա են եղել նաև Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, սենատորներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, փոխնախարարներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հայ և ռուս հայտնի մշակութային և գիտական ​​գործիչներ, ձեռներեցներ։

Ընդունելությունն ուղեկցվել է հայ երաժիշտների կատարումներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին

18:44 22.10.2024

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ […] ...

Աշտարակ քաղաքում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

18:38 22.10.2024

Աշտարակ քաղաքում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Ա.Ս.-ն, տեղեկանալով, որ իր հորը՝ Ռ.Ս.-ին, տարիներ առաջ սպանած […] ...

Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

18:29 22.10.2024

Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Նախարարի տեղակալը […] ...

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը

18:21 22.10.2024

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: «Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի երկրների […] ...

Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք վիրավորանքների, կեղծիքների և այլ արատավոր երևույթների առջև. ՀՌՀ անդամի թեկնածու

18:14 22.10.2024

Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք վիրավորանքների, կեղծիքների և այլ արատավոր երևույթների առջև. ՀՌՀ անդամի թեկնածու

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավետ Պողոսյանի թեկնածությունը: Ավետ Պողոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար […] ...

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

18:07 22.10.2024

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին […] ...

BACK_TO_TOP