Բեյրութում հիվանդանոցի տակ կա «Հըզբոլլահի» բունկեր, ուր պահվում է 0,5 միլիարդ դոլար արժողությամբ գումար․ Իսրայելի պաշտպանության բանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+14.09 oC

Բեյրութում հիվանդանոցի տակ կա «Հըզբոլլահի» բունկեր, ուր պահվում է 0,5 միլիարդ դոլար արժողությամբ գումար․ Իսրայելի պաշտպանության բանակ

14:00 22.10.2024

Իսրայելական բանակը հայտարարություն է տարածել, որ Բեյրութի հիվանդանոցներից մեկի տակ կա շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ստորգետնյա բունկեր, որտեղ պահվում են 0,5 միլիարդ դոլար արժողությամբ կանխիկ գումար և թանկարժեք իրեր։ Այս տարբերակը ներկայացրել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Զինվորականների տվյալներով՝ այս բունկերը գտնվում է Դահիյայի արվարձանում գտնվող «Աս-Սահել» հիվանդանոցի տակ, և իբր օգտագործվել է «Հըզբոլլահի» նախկին առաջնորդ Հասան Նասրուլլայի կողմից։ Օբյեկտը, ըստ Հագարիի, նախատեսված է «երկարաժամկետ զբաղեցնելու և մարտական գործողությունների ղեկավարման համար», ինչպես նաև ծառայում է որպես գումարի և այլ արժեքավոր իրերի պահեստ, որոնք օգտագործվում են կազմակերպության գործունեությունը ֆինանսավորելու համար:

«Ըստ մեր տեղեկությունների՝ այս բունկերի ներսում կա առնվազն կես միլիարդ դոլար կանխիկ գումար և ոսկու ձուլակտորներ»,-ասել է Հագարին։

Իր խոսքերը հաստատելու համար նա ցույց է տվել եռաչափ անիմացիոն տեսանյութը, որը սխեմատիկորեն ցույց է տալիս հիվանդանոցի շենքի տակ գտնվող բունկերի տեղը։

Նա նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը դեռ մտադիր չեն «հարվածել հենց հիվանդանոցին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

16:32 22.10.2024

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:25 22.10.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել […] ...

54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

16:20 22.10.2024

54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական […] ...

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

16:14 22.10.2024

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

Հայաստանը ներկայացնող Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը: Նալբանդյանի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանը, VAR-ի սենյակում էլ կաշխատեն Զավեն Հովհաննիսյանը և Արտեմ Գասպարյանը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ...

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

16:08 22.10.2024

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

Բելառուսն ակնկալում է, որ հանրապետությունը կստանա ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ, սակայն երազում է ապագայում դառնալ լիիրավ անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը։ Բելառուսն անցյալ տարի դիմել էր ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: «Մենք, իհարկե, շատ ենք ակնկալում, որ այդ կարգավիճակը կտրվի Բելառուսին, կարծում ենք, որ ելնելով մեր քաղաքական և տնտեսական զարգացումից, […] ...

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

16:02 22.10.2024

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։ ...

BACK_TO_TOP