Կոալիցիայի ինքնաթիռները 20 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+14.09 oC

Կոալիցիայի ինքնաթիռները 20 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը

13:45 22.10.2024

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան շարունակում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել Սիրիայի երկնքում՝ խախտելով դեկոնֆլիկտացիայի մասին արձանագրությունները և Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածքը՝ մեկ օրվա ընթացքում անելով 20 խախտում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը։

«Նման գործողություններով կոալիցիան շարունակում է վտանգավոր նախադրյալներ ստեղծել ավիացիոն միջադեպերի համար, ինչպես նաև սրում է իրավիճակը Սիրիայի օդային տարածքում»,- նշել է Իգնասյուկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

16:32 22.10.2024

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:25 22.10.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել […] ...

54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

16:20 22.10.2024

54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական […] ...

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

16:14 22.10.2024

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

Հայաստանը ներկայացնող Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը: Նալբանդյանի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանը, VAR-ի սենյակում էլ կաշխատեն Զավեն Հովհաննիսյանը և Արտեմ Գասպարյանը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ...

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

16:08 22.10.2024

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

Բելառուսն ակնկալում է, որ հանրապետությունը կստանա ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ, սակայն երազում է ապագայում դառնալ լիիրավ անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը։ Բելառուսն անցյալ տարի դիմել էր ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: «Մենք, իհարկե, շատ ենք ակնկալում, որ այդ կարգավիճակը կտրվի Բելառուսին, կարծում ենք, որ ելնելով մեր քաղաքական և տնտեսական զարգացումից, […] ...

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

16:02 22.10.2024

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։ ...

BACK_TO_TOP