Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել անձրևներից վնասված կոնսերվատորիայի շենքի խնդրի կարգավորման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+13.09 oC

Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել անձրևներից վնասված կոնսերվատորիայի շենքի խնդրի կարգավորման համար

13:35 22.10.2024

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման և վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ կոմիտեն վերահսկում է իրավիճակը։

Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։

Կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման աշխատանքների իրականացումը, որի համար անհրաժեշտ է դատարկել տվյալ մասնաշենքերի գույքը։

Հարկ է նշել, որ շինարարական ցանկացած ծրագրի ընթացքում տանիքի փոխարինման փուլում եղանակային պայմանները հասկանալիորեն կարող են խոչընդոտել շինարարական աշխատանքների բնականոն ընթացքը` տարվա բոլոր ժամանակահատվածներում։

Հաշվի առնելով, որ մի քանի օրերի ընթացքում տեղացած անձրևը գերազանցել է ամսական նորման, ուստի հետևանքները եղել են համապատասխան։ Վնասվել են երկրորդ և երրորդ մասնաշենքերի վերջին հարկերը։ Անձրևաջրերը ներթափանցել են նաև երրորդ հարկ, որտեղ տեղ-տեղ պոկվել է առաստաղի և պատերի սվաղը։

Միաժամանակ շինարարական ընկերությունը սահմանված կարգով, անվտանգության նկատառումներից ելնելով, տանիքի փոխարինման աշխատանքները մեկնարկելուց առաջ կոնսերվատորիայի աշխատակազմին խնդրել է ազատել վերջին` չորրորդ հարկի լսարաններն ու աշխատասենյակները, որից հետո միայն իրականացրել է տանիքի ապամոնտաժում։

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի շրջանակում, նախագծային փաստաթղթերի համաձայն, շինարարական աշխատանքները պետք է սկսվեին ողջ ծավալով, սակայն դասապրոցեսը չընդհատելու նպատակով ձեռք է բերվել համաձայնություն աշխատանքները կազմակերպել փուլային սկզբունքով։

Այս տարվա համար նախատեսված է առաջին մասնաշենքի վերակառուցում և երկրորդ ու երրորդ մասնաշենքերի տանիքների փոխարինում։ Առաջին մասնաշենքում, որտեղ դասապրոցես չի կազմակերպվում, շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Երկրորդ մասնաշենքում իրականացվում են ծածկի մոնտաժման, իսկ երրորդում` տանիքի ամրակայման աշխատանքներ։

Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն և ավարտվելու են սահմանված վերջնաժամկետում։ Ընթացքում, սակայն, ժամանակացույցը ճշգրտվում է, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվում են փուլառփուլ` հարմարեցվելով դասապրոցեսին։

Քաղաքաշինության կոմիտեն հավելում է, որ մշտական կապ է պահպանում Երևանի կոնսերվատորիայի ղեկավարության ու կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ և հետամուտ է լինելու անձրևաջրերի հետևանքով ծագած խնդրի շուտափույթ կարգավորմանն ու ստեղծված անհարմարությունների վերացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռապիդ» – «Նոա» խաղը կսպասարկեն էստոնացի մրցավարները․ Կոնֆերենցիաների լիգա

15:22 22.10.2024

«Ռապիդ» – «Նոա» խաղը կսպասարկեն էստոնացի մրցավարները․ Կոնֆերենցիաների լիգա

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու ավստրիական «Ռապիդի» միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն էստոնացի մրցավարներ։ Վիեննայում հոկտեմբերի 24-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կրիստո Կահվերը, որին եզրերում կօգնեն Սիլվեր Կոիվը և Յան Ռուսը։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ...

Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

15:16 22.10.2024

Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական […] ...

Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ

15:12 22.10.2024

Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ. ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 60.8 հազար մարդ, ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 66.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.4 […] ...

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ

15:06 22.10.2024

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման, նրանց ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հոկտեմբերի 17-ին և 18-ին կազմակերպվել էին շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։ Առաջնությունները նվիրված են եղել Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան։ Հաղթողները և մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։ ...

SHANTNEWS

15:00 22.10.2024

SHANTNEWS

Փրկարարները քարշակել են մկրատաձև դիրք ընդունած բեռնատարը

14:54 22.10.2024

Փրկարարները քարշակել են մկրատաձև դիրք ընդունած բեռնատարը

Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակել են (մոտ […] ...

BACK_TO_TOP