13:00 22.10.2024
Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մոտ 14կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։
Արդեն մոտ 3կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-30 ճանապարհի այլ հատվածներում նույնպես։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
15:12 22.10.2024
Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ13:50 22.10.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:45 22.10.2024
Կոալիցիայի ինքնաթիռները 20 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը13:30 22.10.2024
Էլինա Ավանեսյանը պարտվել է Գուանչժոուի մրցաշարի առաջին փուլում13:25 22.10.2024
Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է13:15 22.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին13:10 22.10.2024
Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն12:23 22.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 22-ը12:17 22.10.2024
Ավելի քան 1 տարի բացակայելուց հետո Նեյմարը վերադարձել է խաղադաշտ12:12 22.10.2024
Վերաօծվել է Վահագնի համայքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին11:20 22.10.2024
Շանթ Խաչատրյանը փայլուն արդյունքով դուրս է եկել եզրափակիչ․ Մ23 ԱԱ10:30 22.10.2024
Ստուգաթերթերը շարադրվել են նոր խմբագրությամբ10:11 22.10.2024
Հրդեհ Փամբակ գյուղում21:38 21.10.2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից18:38 21.10.2024
Տիգրան Բարսեղյանն ու «Սլովանը» նոր պայմանագիր են կնքել15:22 22.10.2024
«Ռապիդ» – «Նոա» խաղը կսպասարկեն էստոնացի մրցավարները․ Կոնֆերենցիաների լիգաՖուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու ավստրիական «Ռապիդի» միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն էստոնացի մրցավարներ։ Վիեննայում հոկտեմբերի 24-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կրիստո Կահվերը, որին եզրերում կօգնեն Սիլվեր Կոիվը և Յան Ռուսը։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ...
15:16 22.10.2024
Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական […] ...
15:12 22.10.2024
Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբՄիասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ. ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 60.8 հազար մարդ, ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 66.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.4 […] ...
15:06 22.10.2024
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններԱզատազրկված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման, նրանց ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հոկտեմբերի 17-ին և 18-ին կազմակերպվել էին շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։ Առաջնությունները նվիրված են եղել Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան։ Հաղթողները և մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։ ...
14:54 22.10.2024
Փրկարարները քարշակել են մկրատաձև դիրք ընդունած բեռնատարըՀոկտեմբերի 22-ին` ժամը 12:39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակել են (մոտ […] ...