Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 22-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+12.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 22-ը

12:23 22.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 9-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, խոշտանգման, բնակարանային գողության և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելու, շորթելու, վնասելու կամ թաքցնելու, կալանավորներին պահելու վայրում իրականացվող գործունեությանը խոչընդոտելու և ալիմենտ չվճարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle»-ը, «ZIL»-ն ու «Opel»-ը

14:04 22.10.2024

Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle»-ը, «ZIL»-ն ու «Opel»-ը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի […] ...

Բեյրութում հիվանդանոցի տակ կա «Հըզբոլլահի» բունկեր, ուր պահվում է 0,5 միլիարդ դոլար արժողությամբ գումար․ Իսրայելի պաշտպանության բանակ

14:00 22.10.2024

Բեյրութում հիվանդանոցի տակ կա «Հըզբոլլահի» բունկեր, ուր պահվում է 0,5 միլիարդ դոլար արժողությամբ գումար․ Իսրայելի պաշտպանության բանակ

Իսրայելական բանակը հայտարարություն է տարածել, որ Բեյրութի հիվանդանոցներից մեկի տակ կա շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ստորգետնյա բունկեր, որտեղ պահվում են 0,5 միլիարդ դոլար արժողությամբ կանխիկ գումար և թանկարժեք իրեր։ Այս տարբերակը ներկայացրել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ Զինվորականների տվյալներով՝ այս բունկերը գտնվում է Դահիյայի արվարձանում գտնվող «Աս-Սահել» հիվանդանոցի տակ, և իբր օգտագործվել է […] ...

Միջազգային համաժողովի հյուրերն ու Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

13:55 22.10.2024

Միջազգային համաժողովի հյուրերն ու Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ: Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը: Երաժշտախմբի հիմնադիր – ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:50 22.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 […] ...

Կոալիցիայի ինքնաթիռները 20 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը

13:45 22.10.2024

Կոալիցիայի ինքնաթիռները 20 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան շարունակում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել Սիրիայի երկնքում՝ խախտելով դեկոնֆլիկտացիայի մասին արձանագրությունները և Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածքը՝ մեկ օրվա ընթացքում անելով 20 խախտում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը։ «Նման գործողություններով կոալիցիան շարունակում է վտանգավոր նախադրյալներ ստեղծել ավիացիոն […] ...

Ամփոփվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-2025 թթ․ հայաստանյան շրջափուլը

13:40 22.10.2024

Ամփոփվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-2025 թթ․ հայաստանյան շրջափուլը

Եվս 28 երիտասարդ դեսպան սփյուռքում. ծրագրի նպատակների մասին հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ ...

BACK_TO_TOP