Կոպենհագենում կայացել է տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված մանկական ավանդական և նոր ներդրված պատվաստանյութերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+13.09 oC

Կոպենհագենում կայացել է տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված մանկական ավանդական և նոր ներդրված պատվաստանյութերին

11:46 22.10.2024

2024 թվականի հոկտեմբերի 15-16-ը ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը, իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մասնակցել են Կոպենհագենում կայացած մանկական ավանդական և նոր ներդրված պատվաստանյութերի վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովին:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պատվաստումների ոլորտում անհավասարությունները բացահայտելու, վերացնելու և դիտարկելու գործնական հարցերը:

Ներկայացվել են ԱՀԿ-ի նոր մոտեցումները՝ բոլորի համար պատվաստանյութերի հավասար հասանելիության ապահովման հնարավորությունները՝ առանց որևէ մեկին անտեսելու, մասնավորապես՝ իմունականխարգելման եվրոպական օրակարգի առաջնահերթությունները, նոր ներդրված մանկական պատվաստանյութերի արդարացի հասանելիության ապահովման առաջընթացը, մարտահրավերները, վարքագծային պատկերացումների հետազոտությունների կիրառումը՝ պատվաստումներում ցածր ընդգրկվածության պատճառների և առկա մարտահրավերների բացահայտման, լուծման ուղիների կիրառման նպատակով, նոր ներդրված պատվաստանյութերի ցածր ընդգրկվածության ցուցանիշների գնահատումը, ինչպես նաև երկրների փորձը՝ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման գործընթացում վարքագծային պատկերացումների հետազոտությունների կիրառումը:

Ներկայացվել է նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման Հայաստանի հաջողված փորձը, կիրառված ռազմավարությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի քաղաքացին կալանավորվել է՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով

14:48 22.10.2024

Իրանի քաղաքացին կալանավորվել է՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով

2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 […] ...

Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան տուժածներ

14:42 22.10.2024

Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել է 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում սպասվում են գազանջատումներ

14:35 22.10.2024

Երևանի Արաբկիր վարչական շրջանում սպասվում են գազանջատումներ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

14:28 22.10.2024

Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: ...

Աղետներին դիմագրավելու կարողությունները զարգացնելու համար կարևոր է կամավորների ներուժն օգտագործելը. իրականացվել են վարժանքներ

14:23 22.10.2024

Աղետներին դիմագրավելու կարողությունները զարգացնելու համար կարևոր է կամավորների ներուժն օգտագործելը. իրականացվել են վարժանքներ

Հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անցկացվել են վերապատրաստման երկփուլ դասընթացներ։ Դասընթացները տևել են 5 օր և ուղղված էին կամավոր կարողությունների միջոցով ՀՀ մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։ Ավստրիական Կարմիր խաչի ընկերության […] ...

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

14:17 22.10.2024

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի […] ...

BACK_TO_TOP