Հայկ Խլոյանը հաղթել է Մագոմեդ Մուրթազալիևին և կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+12.09 oC

Հայկ Խլոյանը հաղթել է Մագոմեդ Մուրթազալիևին և կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԱԱ

10:43 22.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայկ Խլոյանը (97 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար:

Հայկը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Գրանցվել է 3-3 հաշիվը: Խլոյանը վերջին միավորը վաստակելու շնորհիվ է հաղթել և եզրափակիչում կհանդիպի բելառուս Աբուբակար Խասլախանովին:

Հիշեցնենք, որ Մուրթազալիևն այս տարի կայացաած մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել էր Օլիմպիակաան խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել անձրևներից վնասված կոնսերվատորիայի շենքի խնդրի կարգավորման համար

13:35 22.10.2024

Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել անձրևներից վնասված կոնսերվատորիայի շենքի խնդրի կարգավորման համար

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման և վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ կոմիտեն վերահսկում է իրավիճակը։ Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։ […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է Գուանչժոուի մրցաշարի առաջին փուլում

13:30 22.10.2024

Էլինա Ավանեսյանը պարտվել է Գուանչժոուի մրցաշարի առաջին փուլում

Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն անհաջող է մեկնարկել Գուանչժոուի WTA-250 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում 22-ամյա թենիսիտուհին պարտվել է իտալացի Լյուչիա Բրոնցետիին՝ 1-6, 4-6 հաշվով: Հաջորդ փուլում Բրոնցետին ուժերը կչափի ռումինացի Ժակլին Քրիստիանի (74-րդ ռակետ) հետ։ ...

Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:25 22.10.2024

Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան: Ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները […] ...

Բուլղարիայում անցկացվել է «Տուր խաղաղությանը հնարավորություն» կարգախոսով ակցիա

13:20 22.10.2024

Բուլղարիայում անցկացվել է «Տուր խաղաղությանը հնարավորություն» կարգախոսով ակցիա

Հարյուրավոր մարդիկ են մասնակցել «Վերածնունդ» կուսակցության «Տուր խաղաղությանը հնարավորություն» կարգախոսով ակցիային, որը տեղի է ունեցել Բուլղարիայի քաղաքներում։ Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, Սոֆիայի ակցիայի մասնակիցները հավաքվել են Մշակույթի ազգային պալատի մոտ, ապա խաղաղ երթ են անցկացրել Սոֆիայի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով դատապարտել և վերջ տալ ռազմական հակամարտություններին, դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը և վերադառնալ երկխոսությանը՝ որպես խաղաղության հասնելու հիմնական […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

13:15 22.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ: ...

Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն

13:10 22.10.2024

Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն` Ալեսիա Էլեֆանտեին։ Այդ մասին հայտնել է Էլեֆանտեն` սոցցանցերում հրապարելով տեսանյութ 25-ամյա դարպասապահը դրական պատասխան է ստացել։ Զույգը ընկերություն է անում 2016 թվականից։ Նրանք այս տարվա սեպտեմբերի 13-ին որդի են ունեցել, որին անվանակոչել են Լեո։   View this post on Instagram   […] ...

BACK_TO_TOP