Բրազիլիայի նախագահն առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել գլխի վնասվածքից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
0.09 oC

Բրազիլիայի նախագահն առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել գլխի վնասվածքից հետո

20:57 21.10.2024

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ով հոկտեմբերի 20-ին գլխի վնասվածք էր ստացել, իր նստավայրում ընդունել է միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմին։

Բրազիլիայի նախագահը ընկնելուց հետո գլխի շրջանում վնասվածք էր ստացե։ Բժիշկները երկրի ղեկավարին խորհուրդ են տվել մի քանի օրով խուսափել երկար թռիչքներից, ուստի, պետության ղեկավարը չեղարկել է հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի իր այցը և դրան մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով։

Ինչպես նշել են Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից, BRICS-ի գագաթնաժողովում երկրի պատվիրակությունը կգլխավորի գերատեսչության ղեկավար Մաուրո Վիեյրան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 21.10.2024

SHANTNEWS

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

21:48 21.10.2024

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

21:38 21.10.2024

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […] ...

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

21:28 21.10.2024

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

21:15 21.10.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

Միացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […] ...

Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններում

21:06 21.10.2024

Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններում

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...

BACK_TO_TOP