Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
0.09 oC

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին

17:31 21.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

Ստորև՝ ելույթի տեքստը:

«Հարգելի՛ փոխվարչապետ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ դեսպաններ, սիրելի՛ հյուրեր:

Ողջունում եմ ձեզ այս կարեւոր համաժողովում: Նման միջոցառումները թույլ են տալիս միասին քննարկել հանրային կառավարման զարգացման ուղիները, որոնց կարեւորությունն այսօր ավելին է, քան երբեւէ:

Հաշվեքննիչ պալատը կարեւոր դեր է խաղում մեր պետական կառավարման համակարգում՝ ապահովելով թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Լինելով անկախ մարմին՝ Հաշվեքննիչ պալատը նպաստում է պետական եկամուտների ու միջոցների արդյունավետ օգտագործման գործընթացին:

Այս համաժողովը նաեւ հրաշալի հնարավորություն է, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր պետական ֆինանսական կառավարման համակարգերը եւ, միեւնույն ժամանակ, նպաստենք դրանց վերաբերյալ հանրային վստահության բարձրացմանը:

«Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի ընդունումով Ազգային ժողովը հավանություն տվեց այդ մարմնի՝ ավելի արհեստավարժ, մրցունակ եւ ավելի անկախ լինելուն: Մենք պետք է շարունակենք բարեփոխումները՝ զարգացնելով հաշվետվողականության մշակույթը, ինչը թույլ կտա մեզ ավելի պատասխանատու եւ միաժամանակ ավելի ընկալելի լինել հասարակության համար:

Կարեւորում եմ միջազգային գործընկերների, մասնավորապես, INTOSAI-ի՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվեքննություն ունենալու բոլոր ջանքերը: Միջազգային փորձը շատ արժեքավոր է, եւ մենք պետք է օգտագործենք այն՝ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Կարեւորում եմ նաեւ ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի դերակատարումը՝ Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ երկխոսության բարելավման գործում:

Վստահեցնում եմ՝ մեր միասնական ջանքերը կարող են բերել իրական փոփոխություններ եւ նպաստել հանրային շահի սպասարկմանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այդ նախաձեռնություններում: Շնորհակալություն ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 21.10.2024

SHANTNEWS

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

21:48 21.10.2024

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

21:38 21.10.2024

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […] ...

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

21:28 21.10.2024

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

21:15 21.10.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

Միացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […] ...

Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններում

21:06 21.10.2024

Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններում

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...

BACK_TO_TOP