13:41 17.09.2018
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: Shantnews.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն է պահանջվել:
«Հիվանդը երեկոյան ժամը 18.00-ին ընդունվել է, ունի աջ սրունքի հրազենային վնասվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտոնում կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, մենք կատարել ենք երկրորդային վիրաբուժական մշակում: Այս պահին հիվանդի վիճակը բավարար է, առողջությանը վտանգ չի սպառնում, հենարանային ֆունկցիան պահպանվելու է, ոչ մի խնդիր չենք տեսնում: Սկզբնական շրջանում ինքը հենակներով կքայլի, հետագայում արդեն նորմալ իր առօրյայով կզբաղվի: Սովորաբար տրավմաներից հետո վերքերը միշտ զգացնել են տալիս, բայց էս պարագայում, ինձ թվում է, ինքը նորմալ կլինի, ոչ մի խնդիր պետք է չունենա ֆունկցիայի հետ կապված»,- ասել է Սուրեն Սեփխանյանին բուժող բժիշկներից Աբրահամ Դանիելյանը՝ նշելով նաև, որ ոտքի ոսկրի հետ կապված մեծ խնդիր չկա: Կա բեկորային փոքր կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ինչն ամեն դեպքում ոտքի ֆունկցիայի վրա չի ազդելու:
Ըստ Դանիելյանի՝ Սուրեն Սեփխանյանը Երևան է տեղափոխել`ելնելով նրանից, որ կարող է լինել նյարդի հետ կապված, միկրովիրաբուժական խնդիր:
«Վերքերը լայնացվել են, լամպասային կտրվածքներ են կատարվել, կանխարգելիչ աշխատանքներ»,- «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց կատարած աշխատանքից խոսել է ՀՀ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Սահակյանը նաև ասել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սուրեն Սեփխանյանը վիրավորվում է:
«Հիվանդը փորձ ունի նման վերքերի, մեր սահմանամերձ հերոսական Կոթի գյուղից է, էնպես որ որևէ արտառոց բան չէ իր համար: Կապաքինվի, կգնա, բայց մենք լուրջ մտածելու առիթ ունենք՝ ոչ միայն ԱՆ-ը, այլև հայկական բանակը, պետք է հակագանգրենոզային շիճուկներ ձեռք բերվեն: Դրանք չկան Հայաստանում», – ասել է Սահակյանը՝ հավելելով, որ այս դեպքում Սուրեն Սեփխանյանի բախտը կարելի է ասել բերել է, քանի որ վնասվածքը մեծ չէ:
Shantnews.am-ը զրուցել է նաև հենց Սուրեն Սեփխանյանի հետ: Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 24-ի մոտ, երբ համագյուղացիներով հավաքված են եղել գյուղի կենտոնում, որպեսզի մի փոքր զրուցեն:
«Կրակոցներ եղան, խանութ կար, մտանք խանութի մեջ: Սպասեցինք, կրակոցը կտրվեց, ասինք՝ երևի դադարեց, էլի դուրս եկանք, նորից էլի կրակեցին, ու ոտքիս կպավ: Հետիս տղաները միանգամից փաթաթել են, կապել են, տարել են Նոյեմբերյանի հիվանդանոց, փամփուշտը հանեցին միջից, մի հատ փամփուշտ էր: Հետո ուղարկեցին էստեղ՝ Երևան, որ հետագա պրոցեսը կատարվի»,- պատմել է Սուրեն Սեփխանյանն ու հավաստիացրել, որ հենց գյուղ վերադարձավ, նորից գնալու է գյուղամեջ՝ գյուղացիների հետ զրույցի:
Ըստ Սուրեն Սեփխանյանի՝ առաջին կրակոցից հետո իրենք անջատել են լուսավորությունը, բայց դա էլ չի օգնել, որ չկարողանան խոցել իրենց: Հարցին՝ Կոթիից դուրս գալու մտադրություն ունե՞ք, բնակիչն այսպես է պատասխանել.
«Չէ, ի՞նչ դուրս գալ, մեր գյուղն է: Սա առաջին դեպքը չէ՝ թոքից էլ եմ վիրավորվել: Կգնամ մատաղ կանենք՝ գառ, աքլոր, տեսնենք ինչ կստացվի, կնստենք գյուղի կենտրոնում կուտենք, կզրուցենք»:
Հավելենք, որ Սուրեն Սեփխանյանը 60 տարեկան է: Սեփխանյանի հետ հեռախոսով զրուցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն այդ մասին երեկ գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:
19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել19:16 18.04.2025
Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելԱյսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […] ...
19:08 18.04.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...
19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահՄիլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...
18:48 18.04.2025
Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումըՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...
18:42 18.04.2025
ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքինՕպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...
18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերըՀայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...