Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ նրանց ներդրումները երբևէ աննկատ չեն մնում․ Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+5.09 oC

Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ նրանց ներդրումները երբևէ աննկատ չեն մնում․ Գևորգ Պապոյան

11:40 20.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։

Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։

ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։

Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։

Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։
Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

00:00 21.10.2024

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթին» ակումբային ռեկորդ է սահմանել՝ անպարտելի մնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 31-րդ անընդմեջ խաղում։ Սիթին այս նվաճմանը հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ Հաղթողների կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ջոշկո Գվարդիոլն ու Ջոն Սթոունսը։ «Վուլվերհեմփթոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել Յորգեն Ստրանդ Լարսենը: «Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփել է […] ...

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

23:40 20.10.2024

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի գնա Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կմասնակցի առցանց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ վերջինս գլխի վնասվածքի պատճառով ժամանակավորապես չի կարողանա թռչել ինքնաթիռով։ Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Նիստին առաջին անգամ կմասնակցեն BRICS-ի նոր […] ...

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

23:20 20.10.2024

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ բարդ է անվանել և իր գործընկերոջը հրավիրել է քննարկել իրավիճակը։ «Մենք, իհարկե, կխոսենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է […] ...

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

23:00 20.10.2024

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

Գերմանական Վեցլար քաղաքում կիրակի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել ռեստորանի մոտ, տուժածներ չկան, հաղորդում է Հեսսեն նահանգի ոստիկանությունը։ «Կիրակի վաղ առավոտյան հրկիզիչ կամ պայթուցիկ սարք է գործարկվել Dejà Vu սրճարանում», – ասվում է Հեսիայի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Պայթյունի հետեւանքով վնասվել է շենքի մի մասը։ Պայթյունից ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը հետաքնննություն է սկսել։ ...

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

22:45 20.10.2024

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

Աֆղանստանում նորակառույց ճանապարհներն ու փողոցների խաչմերուկներն այժմ կստանան միայն «ճիշտ» անուններ՝ ընտրված երկրի կրոնական և ազգային արժեքներին համապատասխան։ Այս որոշումն ընդունվել է կիրակի օրը Իսլամական Էմիրության տեղեկատվության և մշակույթի նախարարությանը կից սուրբ վայրերի անվանակոչման հանձնաժողովի չորրորդ նիստում։ Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Հաբիբ Ղաֆրանի խոսքով՝ «հանդիպման մասնակիցները որոշել են նորաբաց խաչմերուկներն ու ճանապարհներն անվանել կրոնական և […] ...

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

22:30 20.10.2024

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը մայրաքաղաքի փողոցներով շարժվել է ավտոշարասյունով՝ Aurus մեքենայով։ Հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի անդամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ԱՄԷ նախագահին հրավիրել պաշտոնական […] ...

BACK_TO_TOP