Ռուանդայում սկսվել են Marburg վիրուսի դեմ դեղամիջոցի՝ աշխարհում առաջին փորձարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+5.09 oC

Ռուանդայում սկսվել են Marburg վիրուսի դեմ դեղամիջոցի՝ աշխարհում առաջին փորձարկումները

12:00 20.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուանդան սկսել է Մարբուրգ վիրուսի դեմ դեղամիջոցի աշխարհում առաջին կլինիկական փորձարկումը՝ երկրում հիվանդության բռնկման ֆոնին, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակը։

«Այսօր Ռուանդան սկսեց Մարբուրգի վիրուսային հիվանդության դեմ դեղամիջոցի՝ աշխարհում առաջին կլինիկական փորձարկումը ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ»,-ասվում է աֆրիկյան բաժնի X սոցիալական մեդիայի էջում:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումների ընթացքում կփորձարկվեն Remdesivir դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը, որը նախկինում օգտագործվել է COVID-19-ի բուժման համար, ինչպես նաև MBP091 կոչվող հակամարմինը, որը մշակվել է հատուկ Marburg վիրուսի դեմ պայքարի համար։

ԱՀԿ-ն նաև նշում է, որ կլինիկական փորձարկումներին նախորդել է Աֆրիկայի և աշխարհի այլ մասերի 17 երկրների գրեթե 200 գիտնականների և առողջապահության նախարարությունների երկամյա աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

00:00 21.10.2024

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթին» ակումբային ռեկորդ է սահմանել՝ անպարտելի մնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 31-րդ անընդմեջ խաղում։ Սիթին այս նվաճմանը հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ Հաղթողների կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ջոշկո Գվարդիոլն ու Ջոն Սթոունսը։ «Վուլվերհեմփթոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել Յորգեն Ստրանդ Լարսենը: «Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփել է […] ...

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

23:40 20.10.2024

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի գնա Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կմասնակցի առցանց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ վերջինս գլխի վնասվածքի պատճառով ժամանակավորապես չի կարողանա թռչել ինքնաթիռով։ Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Նիստին առաջին անգամ կմասնակցեն BRICS-ի նոր […] ...

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

23:20 20.10.2024

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ բարդ է անվանել և իր գործընկերոջը հրավիրել է քննարկել իրավիճակը։ «Մենք, իհարկե, կխոսենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է […] ...

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

23:00 20.10.2024

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

Գերմանական Վեցլար քաղաքում կիրակի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել ռեստորանի մոտ, տուժածներ չկան, հաղորդում է Հեսսեն նահանգի ոստիկանությունը։ «Կիրակի վաղ առավոտյան հրկիզիչ կամ պայթուցիկ սարք է գործարկվել Dejà Vu սրճարանում», – ասվում է Հեսիայի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Պայթյունի հետեւանքով վնասվել է շենքի մի մասը։ Պայթյունից ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը հետաքնննություն է սկսել։ ...

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

22:45 20.10.2024

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

Աֆղանստանում նորակառույց ճանապարհներն ու փողոցների խաչմերուկներն այժմ կստանան միայն «ճիշտ» անուններ՝ ընտրված երկրի կրոնական և ազգային արժեքներին համապատասխան։ Այս որոշումն ընդունվել է կիրակի օրը Իսլամական Էմիրության տեղեկատվության և մշակույթի նախարարությանը կից սուրբ վայրերի անվանակոչման հանձնաժողովի չորրորդ նիստում։ Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Հաբիբ Ղաֆրանի խոսքով՝ «հանդիպման մասնակիցները որոշել են նորաբաց խաչմերուկներն ու ճանապարհներն անվանել կրոնական և […] ...

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

22:30 20.10.2024

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը մայրաքաղաքի փողոցներով շարժվել է ավտոշարասյունով՝ Aurus մեքենայով։ Հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի անդամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ԱՄԷ նախագահին հրավիրել պաշտոնական […] ...

BACK_TO_TOP