Հայաստանցիների 71 տոկոսը չի վստահում իշխանություններին, 70 տոկոսը՝ ընդդիմությանը. հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:20:03
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+10.09 oC

Հայաստանցիների 71 տոկոսը չի վստահում իշխանություններին, 70 տոկոսը՝ ընդդիմությանը. հարցում

12:41 05.04.2018

Մարտին Հայաստանի բոլոր մարզերում ու համայնքներում 1120 մարդու շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի իշխանություններին ավելի շուտ չի վստահում հայաստանցիների 23․4 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 47․5 տոկոսը։ Այս մասին այսօր տեղեկացրեց հարցումներն իրականացրած Gallup կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը։

«4․7 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է և 20 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վստահում է։ 23․4 տոկոսը նշել է, որ ավելի շուտ չի վստահում, և 47․5 տոկոսը՝ ընդհանրապես չի վստահում»,– նշեց Նավասարդյանը։

2017 թվականի ցուցանիշների համեմատ՝ վստահության որոշակի աճ է գրանցվել։ Մասնագետի խոսքերով՝ նոյեմբերին միայն 1․7 տոկոսն էր ասում, որ լիովին վստահում է, հիմա՝ 4․7 տոկոսը։

Նույնպիսի հարց եղել է նաև ընդդիմության վերաբերյալ․ որքանո՞վ եք վստահում ընդդիմությանը։

«Լիովին վստահում է 4․9 տոկոսը, ավելի շուտ վստահում է 19․3 տոկոսը։ Ավելի շուտ չի վստահում՝ ասել է

26․2 տոկոսը, և ընդհանրապես չի վստահում՝ ասել է 43․7 տոկոսը»,– նշեց մասնագետը։

Նավասարդյանի խոսքերով՝ իշխանությունը և ընդդիմությունը վստահության գրեթե նույն վարկանիշն ունեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անվանվել են ծերացումն արագացնող գործոններ

21:00 05.04.2025

Անվանվել են ծերացումն արագացնող գործոններ

Սպիտակուցի անբավարարությունը, քնի խանգարումը, ֆոտոծերացումը և քրոնիկական բորբոքումներն արագացնում են օրգանիզմի ծերացումը, ասում է սննդաբան Եկատերինա Շիրշովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս գործոնների զարգացումը դանդաղեցնելու ուղիներ: Շիրշովան նշել է, որ գլիկացիան հյուսվածքների վնասման գործընթաց է, որն առաջանում է շաքարի և արագ ածխաջրերի ավելցուկային սպառման հետևանքով: Ինչպես պարզաբանել է սննդաբանը, դրանք հրահրում են վնասակար […] ...

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

20:31 05.04.2025

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լիակատար հաղթանակ կտանի տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրություններում, իսկ ընդդիմությունը դատապարտված է ձախողման։ «Մենք հավակնություններ ունենք ավելի լավ արդյունքների հասնելու, քան խորհրդարանական ընտրություններում։ Այսօրվա ուսումնասիրությունների համաձայն՝ մեր վարկանիշն էլ ավելի է բարձրացել։ Ընդդիմությունը դատապարտված է շատ ծանր պարտության բոլոր 64 համայնքներում։ Մենք հաղթելու ենք […] ...

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

20:15 05.04.2025

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե ​​երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […] ...

SHANTNEWS

20:00 05.04.2025

SHANTNEWS

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

19:50 05.04.2025

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

BACK_TO_TOP